ՀայՖեստ 11-րդ փառատոնը կմեկնարկի բրիտանական 1927 թատերախմբի բեմադրությամբ
«Թատերասեր յուրաքանչյուր ոք պետք է տեսնի այս բեմականացումը» ... The Observer
Իրենց առաջին ներկայացման շռլնդալից հաջողությունից հետո 1927-ը հանդես է գալիս նոր` «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ: Ներկայացման պրեմիերան կայացավ 2010թ.-ին Սիդնեյի օպերային դահլիճում, որից հետո թատերախումբն այս բեմադրությամբ մասնակցեց քննադատների դրական արձագանքն ստացած Լոնդոնի երկու թատերաշրջանին: Երկու տարի թատերախումբը շրջագայել է աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում` ներկայացմամբ հանդես եկել Փարիզի Դե Լա Վիլլե թատրոնում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ -ի Սպոլեթո փառատոներին: Այժմ արդեն հոկտեմբերի մեկին և երկուսին թատերախումբը «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ կներկայանա հայ հանդիսատեսին ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
«Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությունը ներկայացնում է անիմացիայի և կենդանի խաղի անկրկնելի համադրություն, որն ուղեկցվում է հնչունային կատարյալ ձևավորմամբ: Այս ոճի շնորհիվ 1927 թատերախումբը դասվեց վերջին հինգ տարվա ընթացքում ամենից շատ քննարկվող խմբերի շարքին:
Հանդիսատեսի հայացքի ներքո թատրոնն ու կինոն միավորվում են` ստեղծելով միանգամայն յուրահատուկ և հրաշալի ներկայացում, որի բեմադրման համար թատերախմբից պահանջվել է 18 ամիս:
1927 թատերախումբը հիմնադրվել է 2005թ-ին հեղինակ, դերասան և ռեժիսոր Սյուզան Անդրեյդի և անիմատոր, բեմադրող նկարիչ Փոլ Բարեթի կողմից: 2006թ-ին նրանց միացան դերասան, հագուստի ոճաբան Էսմե Ափփլեթոնը և դերասան, երգահան, երաժիշտ Լիլիան Հենլին, իսկ 2007թ.-ին` պրոդյուսեր Ջոու Քրոուլին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների կուռ համագործակցության շնորհիվ է, որ թատերախումբը կարողանում է ներկայանալ նորարարական և յուրահատուկ բեմադրություններով: