Լրահոս

24.11.2010 17:39


7 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' նոյեմբերի 17-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության մեկ, խարդախության 38 և խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 58-ը, գողության 56 դեպքից' 37-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և ավազակային հարձակման մեկական, մարմնական վնասվածք հասցնելու' 5, գողության' 8 և խարդախության 2 դեպք:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  45 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 69-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը