Գևորգ Կոստանյանի համար ինքնին գոմեշի միսը խնդիր չէ
Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նախ նշել է՝ չի կասկածում, որ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն կոալիցիոն խմբակցությունների օգնությամբ կընտրվի այդ պաշտոնում, բայց և ընդգծել է՝ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր Կոստանյանի կողմից անաչառ չեն քննարկվել, օրինակ՝ «գոմեշի մսի գործը»։
–«Գոմեշի մսի գործ» արտահայտությունը գեներացված գնահատական է, որովհետև մենք խոսում ենք դասական խարդախության մասին։ Ընդամենը խարդախությո՛ւն է, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս։ Խարդախությունն այն է, որ տավարի մսի գնով մատակարարվել է ավելի ցածր գնով միս։ Թե չէ, ինքնին գոմեշի միսը խնդիր չէ,–ասել է Գ. Կոստանյանը։
Ինչ վերաբերում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին, ապա Կոստանյանը վստահեցրել է, որբոլորը միանշանակ ենթարկվելու են պատասխանատվության, բայց ոչ նրա համար, որ հասարակության մի մասի պահանջն է դա.
–Ցանկացած անձ, ով ներգրավված է այդ գործում, պատասխանատվության ենթարկվելո՛ւ է։ Այն, թե մամուլում ինչ է տարածվում, բավարար չէ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Առայժմ դեռ պատրաստ չենք բոլոր անձանց վարքագծին իրավական գնահատական տալու,–եզրափակել է Գ. Կոստանյանը։
Գևորգ Կոստանյանի համար ինքնին գոմեշի միսը խնդիր չէ
Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նախ նշել է՝ չի կասկածում, որ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն կոալիցիոն խմբակցությունների օգնությամբ կընտրվի այդ պաշտոնում, բայց և ընդգծել է՝ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր Կոստանյանի կողմից անաչառ չեն քննարկվել, օրինակ՝ «գոմեշի մսի գործը»։
–«Գոմեշի մսի գործ» արտահայտությունը գեներացված գնահատական է, որովհետև մենք խոսում ենք դասական խարդախության մասին։ Ընդամենը խարդախությո՛ւն է, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է գոմեշի միս։ Խարդախությունն այն է, որ տավարի մսի գնով մատակարարվել է ավելի ցածր գնով միս։ Թե չէ, ինքնին գոմեշի միսը խնդիր չէ,–ասել է Գ. Կոստանյանը։
Ինչ վերաբերում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին, ապա Կոստանյանը վստահեցրել է, որ բոլորը միանշանակ ենթարկվելու են պատասխանատվության, բայց ոչ նրա համար, որ հասարակության մի մասի պահանջն է դա.

7or.am