Լրահոս

30.09.2013 17:22


«Միանշանա՛կ է, թե ովքեր են կրակել». Գ. Կոստանյանը Գորիսի դեպքի մասին

«Միանշանա՛կ է, թե ովքեր են կրակել». Գ. Կոստանյանը Գորիսի դեպքի մասին

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու և դեռևս ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ԱԺ–ում անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպին։ Նրա խոսերով՝ դեպքի վայրից արված տեսանյութից պարզ է դառնում, որ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը և Ս. Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, գնում են զենք վերցնելու միայն այն բանից հետո, երբ Ավետիք Բուդաղյանը մեքենայից դուրս է գալիս զենքով։

Նա պնդել է, որ դեպքերի հաջորդականությունը հստակ ֆիքսված է, և չի կարծում՝ այս հարցում կարող է որևէ տարաձայնություն լինել.

–Միանշանա՛կ է, թե ովքեր են կրակել, որովհետև թե՛ տեսագրությամբ և թե՛ ձայնագրությամբ հստակ տեսնվում և լսվում են կրակոցների ձայները։ Մենք ունենք դեպքի վայրից հայտնաբերված պարկուճները, զենքերը և դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննությունները։ Մենք կարողացել ենք համադրել, թե ինչ պարկուճ է հայտնաբերվել, և այդ զենքն ում ձեռքում է եղել։

Գ. Կոստանյանն ընդգծել է, որ Ավետիք Բուդաղյանի մարմնում չորս գնդակ է հայտնաբերվել, որոնցից մեկը արձակել է Զարզանդ Նիկողոսյանը, իսկ մնացած երեքը՝ Տիգրան Խաչատրյանը։

–Անկախ նրանից, թե հասարակության որոշակի հատված, այդ թվում՝ ես, ինչ վերաբերմունք ունի տվյալ անձի հանդեպ, դա չի կարող անդրադառնալ այս գործի վրա,–հավելել է Գ. Կոստանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը