Լրահոս

24.11.2010 17:41


ՌԴ ԱԳՆ-ն Սահակաշվիլուն խորհուրդ է տվել խաղաղություն փնտրել Սուխումում և Ցխինվալում

Ռուսաստանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ելույթի առիթով արված պաշտոնական մեկնաբանության մեջ նրան առաջարկել է խաղաղություն փնտրել ոչ թե Ռուսաստանի հետ, այլ  Սուխումի և Ցխինվալի։ Մեկնաբանության տեքստը հրապարակված է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում (http://www.mid.ru/brp_4.nsf/0/FC1189380E14888AC32577E500393FFC):

Նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ  Սահակաշվիլին նշել է, որ Վրաստանը չի փորձելու ուժային ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նշել է, որ պատրաստ է քաղաքական երկխոսության Ռուսաստանի հետ և «դրա համար մեկնում է ձեռքը»։

Ռուսաստանի ԱԳՆ-ում գոհունակություն են հայտնել ուժ չկիրառելու վերաբերյալ Սահակաշվիլու հայտարարության կապակցությամբ, սակայն նշել են, որ Վրաստանի նախագահը «կրկին փորձում է միջազգային հանրությանը համոզել Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտության իբրև թե առկայության մասին», այն ժամանակ, երբ խոսքը Թբիլիսիի և մի կողմից Հարավային Օսիայի, իսկ մյուս կողմից՝ Աբխազիայի հետ հակամարտության մասին է։

Այս խորագրի վերջին նյութերը