Չգիտեմ, կա՞ր մեկը, ով կասկածում էր, որ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար կիրակի օրը տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ թեկնածուի հաղթանակին: Կարծելով, թե այս անգամ հաղթելու է ընդդիմադիր «Ժառանգության» թեկնածուն:
Երբ Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում մարդ են խփում, իշխող ուժի համար տոկոսն ինչ է, որ չխփի ու իր թեկնածուին «հաղթող» չճանաչի:
Բայց ուշագրավն այն է, որ այս անգամ Հանրապետականի տեղական կառույցը կամ՝ նրա թեկնածուի նախընտրական շտաբը «նորույթ» է մտցրել ընտրակաշառքի «մենյույի» մեջ: Ասում են, ընտրողներին ոչխարի միս են բաժանել: Սակայն դեռ պարզ չէ ոչխարը տեղական է, թե իրանական կամ գուցե՝ թուրքական:
Որքան հայտնի է, Լիսկան պատրաստվում էր սյունաց արոտավայրերը տրամադրել հարեւան պետության հովիվներին, որոնք պետք է այնտեղ արածեցնեն իրենց ոչխարներին:
Քանի որ բոլորն են ծանոթ ամեն ինչ գաղտնի անելու ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի գործելակերպին, շատ հավանական է, որ արդեն հարեւանի ոչխարները մտել են Սյունիք եւ դարձել ընտրակաշաք:
«Հումանիստական»հնգամյա՞կ, թե՞...
Մի հարցում հաստատ կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը «պլանը գերակատարել» է:
Այսօր նա Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկությունը:
Նկատենք, որ այս համաներումը անկախ Հայաստանի 22 տարիների պատմության մեջ 10-րդն է: Փաստորեն, 17 տարիների ընթացքում հայտարարվել է 7 համաներում, իսկ վերջին 5 տարիներին՝ 3 (2009-ին, 2011-ին եւ 2013-ին):
Թե ինչով է պայմանավորված «Հասնել ու անցնել Ամերիկային» սկզբունքով համաներում հայտարարելու հաճախականությունը, դժվար չէ կռահել:
Թեպետ, ամեն անգամ հանրապետականներն անմիջապես հայտարարում են, թե «սա ամենահումանիստական համաներումն է»: Կարելի է կարծել համաներումն այլ բնույթի էլ է լինում, սակայն շեֆի աչքը մտնելու եւ նրան երկինք հանելու համար կուսակիցները շարունակում են քծնանքն առ իրենց առաջնորդը:
Իսկ վերջինս որքան հաճախակի է դարձնում համաներումները՝ հուսալով, թե իր այդ քայլերով հանրության շրջանում կբարձրանա սեփական վարկանիշը, այնքան վարկանիշի կորուստ է ունենում:
Քանզի՝ եթե երկրում արդարադատություն չկա եւ այդ երկրի ղեկավարն էլ արդարադատ չէ, ապա որքան ուզում ես համաներում հայտարարիր, միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվում:
«Էկոնոմ»բոմժություն
Տիգրան Սարգսյանը որոշել է. այսուհետ կառուցելու են «էկոնոմ» կարգի շենքեր ու բնակարաններ, որոնք կկարողանա ձեռք բերել աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացին:
Իսկ 2014-ին էլ բարձրացնելու են թոշակներն ու աշխատավարձերը: Վերջին օրերին իրար հետեւից հայ ժողովրդին «աչքալուսանքներ» է տալիս կառավարության ղեկավարը:
Բայց մաթեմատիկայից զրո ստացած քաղաքացիներն անգամ հաշվարկում ու չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են կարողանալու գնել 25 միլիոն եւ ավելի արժողությամբ «էկոնոմ» բնակարաններ, երբ թոշակները ավելանում են 15, իսկ աշխատավարձերը՝ 40 տոկոսով: Մանավանդ՝ դրանք դժվար է ավելացում համարել շարունակվող գնաճի, գազի գնի թանկացման եւ այլ թանկացումների պայմաններում:
Ինչեւէ, «հայկական աշխարհի» տիրակալը շարունակում է թոզ փչել մեր աչքերին, ինչից ավելի ավելի մշուշոտ է երեւում «ապահով Հայաստանը»՝ «էկոնոմ Հայաստանն» էլ հետը:
«Ապահով Հայաստանի» լրահոսը
Աշխօրով «հաղթանակ»

«Հումանիստական» հնգամյա՞կ, թե՞...

«Էկոնոմ» բոմժություն
Տիգրան Սարգսյանը որոշել է. այսուհետ կառուցելու են «էկոնոմ» կարգի շենքեր ու բնակարաններ, որոնք կկարողանա ձեռք բերել աշխատավարձով ապրող ՀՀ քաղաքացին:
Իսկ 2014-ին էլ բարձրացնելու են թոշակներն ու աշխատավարձերը: Վերջին օրերին իրար հետեւից հայ ժողովրդին «աչքալուսանքներ» է տալիս կառավարության ղեկավարը:
Բայց մաթեմատիկայից զրո ստացած քաղաքացիներն անգամ հաշվարկում ու չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են կարողանալու գնել 25 միլիոն եւ ավելի արժողությամբ «էկոնոմ» բնակարաններ, երբ թոշակները ավելանում են 15, իսկ աշխատավարձերը՝ 40 տոկոսով: Մանավանդ՝ դրանք դժվար է ավելացում համարել շարունակվող գնաճի, գազի գնի թանկացման եւ այլ թանկացումների պայմաններում:
Ինչեւէ, «հայկական աշխարհի» տիրակալը շարունակում է թոզ փչել մեր աչքերին, ինչից ավելի ավելի մշուշոտ է երեւում «ապահով Հայաստանը»՝ «էկոնոմ Հայաստանն» էլ հետը:
Կիմա Եղիազարյան