Լրահոս

01.10.2013 11:29


Հրայր Թովմասյան. «Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ»

Հրայր Թովմասյան. «Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ»

Համաներում հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի առաջարկը քննարկելու համար այսօր վաղ առավոտյան ԱԺ պետական–իրավական հանձնաժողովում տեղի ունեցած փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Համաներումը կոնկրետ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա տարածվելո՞ւ է» հարցին նախարարը պատասխանել է անեկդոտով.

–Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, ասում է՝ քսան միլիոն, դե բոլորի անունն ասե՛ք։ Համաներումը դուք ներման հետ մի՛ շփոթեք։ Ներման ժամանակ են անուններ լինում։ Համաներման ժամանակ լինում է արարք, հոդված: Տիգրան Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ:

Հ. Թովմասյանը նաև նշել է, որ այս համաներումը պայմանավորված չէ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության հետ.

–2011թ. համաներումն ազդել է 1200 կալանավորի վրա։ Այս տարի գուցե մի փոքր ավելի շատ, քանի որ չսահմանափակման տակ ընկած հոդվածների քանակը մեծացել է: Մենք այսօր ունենք ընդամենը սահմանվածից մոտ 250 ավելի կալանավոր: «Արմավիր» ՔԿՀ-ն շահագործելուց հետո այդ հարցը լուծվելու է, ուստի ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը չէ համաներում հայտարարելու առաջնային պատճառը: Նա նշել է, որ համաներում հայտարարելը մարդասիրական մղումներ ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը