Լրահոս

01.10.2013 12:40


Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել և դարձել աշխարհի չեմպիոն

Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել և դարձել աշխարհի չեմպիոն

Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր 32 երկիր:

Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածինցի Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը:

Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով և 3 ոսկե մեդալի նվաճումով:

Սևակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ և սահմանել աշխարհի ռեկորդ` պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը` 157,5 կգ:

Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սևակն ուժային եռամարտում` կքանիստ, պառկած-սեղմում, և ձգում վարժություններում հաղթահարելով համապատասխանաբար 200կգ, 160 կգ և 200կգ ծանրաձողը՝ հավաքեց 560 կգ և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ մինչ այս հեղինակավոր մրցաշարում հանդես գալը Սևակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011թ.) և Իտալիայում (2012թ.) կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին: Նրանք 2-ն էլ գրավել էին համապատասխանաբար 6-րդ և 4 –րդ տեղերը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը