Լրահոս

21.07.2009 19:20


Տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ այսօր կայացել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Երկրի ղեկավարն Ազգային Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վարվող բանակցությունների ընթացքի, հատկապես՝ հուլիսի 17-18-ը Մոսկվայում կայացած երկկողմ և եռակողմ հանդիպումների մասին:

Նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը:

Խորհրդի քննարկմանն է ներկայացվել նաեւ ՀՀ-ում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգի նախագիծը:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է հակակարկտային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը՝ շեշտելով, որ կառավարության այդ ուղղությամբ քայլերը պետք է հասկանալի և տեսանելի լինեն գյուղատնտեսությամբ զբաղվողների համար:

Այս խորագրի վերջին նյութերը