Ռեժիսորը չեղյալ է հայտարարել Հիլարի Քլինթոնի մասին պատմող ֆիլմի նկարահանումը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին պատմող վավերագրական կինոնկարի ռեժիսոր Չարլզ Ֆերգյուսոնը դադարեցրել է ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Այդ մասին նա գրել է Huffington Post կայքի բլոգում։ Ռեժիսորի խոսքերով՝ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ Քլինթոնի հետ կապեր ունեցող անձանցից և ոչ մեկը չի ցանկացել հարցազրույց տալ։
«100 մարդկանցից, ում ես դիմել էի, միայն երկուսն էին համաձայնվել խոսել տեսախցիկի առաջ»,–նշել է ռեժիսորը՝ հայտնելով, որ նրան չի հաջողվել նաև ստանալ հարցազրույց տալու Հիլարի Քլինթոնի համաձայնությունը։