Տնտեսական

01.10.2013 16:53


2013թ. թանկացումները

2013թ. թանկացումները

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին անդրադարձլ է 2013թ. թանկացումներին.

–Հուլիս և օգոստոս ամիսներին էլեկտրաէներգիայի սակագնի աճը կազմել է 19.1 %, օգոստոսին` 9.1 %: Ընդհանուր աճը կազմել է 30%։

Այսինքն, ըստ բանախոսի, ցերեկային 30 դրամ սակագինը բարձրացել և կազմել է 38 դրամ (աճը` 26,7%), իսկ գիշերային սակագինը 20-ից դարձել է 28 դրամ (աճը` 48%)։ Գազի սակագնի աճը կազմել է հուլիսին 11.8%, օգոստոսին` 5,7%: Ընդհանուր աճը կազմել է 18.2%:

Փոփոխություն է եղել նաև խմելու ջրի սակագների հարցում` նվազման տեսքով, որը կազմել է 1,3%: Գնային բոլոր փոփոխությունները, մասնագետի խոսքերով, ընդհանուր սպառողական շուկայի վրա ունեցել են շուրջ 2.5% թանկացման ազդեցություն:

Ձվի շուկայում արձանագրված գնաճն էլ, բանախոսի կարծիքով, պայմանավորված է ներքին արտադրության նվազմամբ. այդ գնաճը 9 ամսվա կտրվածքով վերցնելու դեպքում բավական բարձր է:

Այս խորագրի վերջին նյութերը