Լրահոս

22.07.2009 09:56


Կտրուկ վատացել է Արման Բաբաջանյանի առողջական վիճակը

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Վերջին շրջանում կտրուկ վատացել է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանի առողջական վիճակը։ Նա արդեն տեւական ժամանակ գտնվում է է կալանավայրերի կենտրոնական հիվանդանոցում։ Դեռ ամիսներ առաջ կրկնվող գլխացավերի առիթով արված բժշկական հետազոտությամբ նրա գլխուղեղի վրա հայտնաբերվել է վտանգավոր ուռուցքատիպ գոյացություն, որը սակայն կրկնակի հետազոտությամբ ժխտվել, անտեսվել է։ Օրեր առաջ արված նոր հետազոտությամբ պարզվել է, որ այն ոչ միայն գոյություն ունի, այլեւ կարճ ժամանակում արագորեն մեծացել է՝ դառնալով կյանքի համար վտանգավոր, ինչը կասկած է հարուցում, թե ժամանակին արված երկրորդ հետազոտության արդյունքը կեղծվել է՝ քաղբանտարկյալին կալանքի տակ պահել շարունակելու նպատակով։ Այսօր նրա վիճակը հասել է կրիտիկականի, ընդհուպ կլինիկական մահվան աստիճանի։ Հիվանդությունը, որով տառապում է Արման Բաբաջանյանը, կարիք ունի բարձրակարգ բժշկական միջամտության, ինչը անհնար է կալանավայրեի հիվանդանոցում եւ կասկածելի՝ անգամ Հայաստանի որեւէ այլ հիվանդանոցի պայմաններում։

Արման Բաբաջանյանին մի քանի անգամ փոքրոգաբար մերժել են պայմանական վաղակետ ազատ արձակելու օրենքով սահմանված հնարավորությունից։ Նրա համար սահմանված պատժի ամբոջական կրելուն մնացել է ընդամենը 45 օր ժամանակ։ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալ, հակառակ դեպքում հնարավոր վատ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի վարչախմբի եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա։

Այս խորագրի վերջին նյութերը