ՄԱԿ փորձագետները ժամանել են Սիրիա քիմիական զենքը ոչնչացնելու նպատակով
Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, Reuters-ին հղումով, ՄԱԿ փորձագետները 20 մեքենայից կազմված ավտոշարասյունով ժամանել են Սիրիա՝ սկսելու իշխող վարչակարգի ունեցած քիմիական զենքի պաշարների վերահսկման ու ոչնչացման գործընթացը:
Հաագայում գործող Քիմիական զենքն արգելող կազմակերպությունն արդեն համապատասխան փաստաթղթեր է ստացել Սիրիայի կառավարությունից քիմիական զինապահեստի մանրամասների վերաբերյալ և հետևելու է ողջ գործընթացին։ Ըստ տվյալների՝ իշխանություններն ունեն 1.000 տոննա զարին և այլ արգելված քիմիական նյութեր, որոնք պահվում են 45 օբյեկտներում։
Al Arabiya-ի փոխանցմամբ` Սիրիայի կառավարությունն առ այսօր իրականացրել է սիրիական քիմիական զենքի վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնագրի բոլոր պահանջները։ Ըստ 2 կողմերի պայմանավորվածության՝ սիրիական քիմիական զենքն ամբողջովին պետք է ոչնչացվի մինչև 2014թ. առաջին կեսը, հետևաբար, ՄԱԿ առաքելությունը շարունակելու է իր աշխատանքը մինչ այդ ժամանակը։