Լրահոս

02.10.2013 12:13


2013-ին` օձի խայթոցի 83 դեպք

2013-ին` օձի խայթոցի 83 դեպք

Հանրապետության տարածքում 2013թ.-ի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 83 դեպք։ Երևանի բուժհաստատություններ են դիմել 29-ը, իսկ մարզային` 54-ը:

Մարզերից օձի խայթոցից ամենաշատ դեպքերում դիմել են Արմավիրի ԲԿ`17 դեպք։

Արագածոտնի մարզում բուժում է ստացել 9, Արարատում`8, Սյունիքիում և Կոտայքում`7-ական, Լոռիում`5, Տավուշում`1 տուժած: 54-ի դեպքում ներարկվել է հակաթույն, 29-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:

Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է ապրիլի 16-ին Արարատի մարզից: 2013-ին օձի խայթոցից մահվան դեպք չի արձանանգրվել։

Նշենք, որ 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել էր օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը` մահվան ելքով։

Այս խորագրի վերջին նյութերը