Մեկնաբանություն

02.10.2013 12:40


«А теперь я Наташа!» կամ «սամալյոտի միսը»

«А теперь я Наташа!» կամ «սամալյոտի միսը»

Ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ։

«Անկախ» մամուլի կողմից արևմտամետ հռչակված և հոգու ամենախորքերում Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի որոշումը իբր չընդունած վարչապետն այնպիսի քծնանքային ելույթներ է ունեցել ՌԴ–ի հետ կապված, որ հաստիքային ռուսամետ Արտաշես Գեղամյանն անգամ կկարմրեր։

Տ. Սարգսյանը սիրո այնպիսի խոստովանություններ է շռայլել Մաքսային միությանը, որ ամոթով է թողել անգամ պաթոլոգիկ ռուսամետներին։

Սանկտ Պետերբուրգում Տիգրան Սարգսյանը, փաստորեն, հանդես է եկել «А теперь я Наташа!» տարբերակով, թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ նա միշտ էլ «Նատաշա» է եղել, և իր այդ սկզբունքին երբեք չի դավաճանել։ Այլ հարց է, որ հավի ուղեղով մի քանի մարդ անկեղծորեն հավատացել էր, թե, իբր, Տիգրան Սարգսյանը իշխանության ողջախոհ, բարեշրջիչ և առաջադեմ թևն է ներկայացնում։ Իրականում Տիգրանը շարքային «Նատաշա» է, ով կարող է տրվել ում ասես, միայն թե աթոռին մնա։

Ի դեպ, օֆշորային գոտիների սիրահար վարչապետի սանկտպետերբուրգյան այցը նշանավորվեց ոչ միայն «նատաշայությամբ»։ Այցի «մեխը» դա չէր։

Բարեպաշտությունից, ասկետիզմից, համեստ ապրելակերպից խոսող և հոռի բարքերն իբր չընդունող Տիգրան Սարգսյանը ՌԴ մշակութային մայրաքաղաք է մեկնել Վրաստանից վերցրած ինքնաթիռով և չարտերային չվերթ կազմակերպել։ Այսինքն, Տիգրան Սարգսյանը, պետբյուջեի հաշվին, հսկայական գումար է դուրս գրել, որպեսզի VIP կարգավիճակով մեկնի Սանկտ Պետերբուրգ և «շոպլիկություն» անի ռուսների մոտ։

Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռն այդ օրերին եվրոպաներում էր, և Տիգրան Սարգսյանի օլիգարխիկ սիրտը, փաստորեն, «սամալյոտի միս» է ուզել, ու նա հսկայական ծախսերի է գնացել մեր հարևան երկրից ինքնաթիռ վարձակալելով։ Երևի ռուսներին ուզեցել է ցույց տալ, որ ինքը գրեթե նախագահական կարգավիճակ ունի, և արդեն չարտերով է շրջում։ Ահա այսպիսին է փարիսեցիության քայլող մարմնավորում հանդիսացող «տիրացուն»։

Պատկերացնո՞ւմ եք, թե քանի թոշակառուի փող է լափել իր եռօրյա այցի ընթացքում թոշակառուների դարդը հեռուստաէկրաններից լացող վարչապետը։ Պետբյուջեի հաշվին սավառնող Տ. Սարգսյանը, հավանաբար, պետական միջոցները տնտեսելու նպատակով է 6-7 հոգանոց պատվիրակության համար մի ամբողջ ինքնաթիռ վարձել և «բարով եկար, սիրուն կռունկ» երգի ուղեկցությամբ թռել Սանկտ Պետերբուրգ։

Հետաքրքիր է՝ Տիգրան Սարգսյանի համար «դհոլություն» անող «քաղաքացիականները» և «ընդդիմադիրները» հանրային միջոցները քամուն տալու համար բողոքի ակցիա կկազմակերպե՞ն կառավարության շենքի դիմաց և կպահանջե՞ն վարչապետի հրաժարականն այնպես, ինչպես «պետպատվերի» շրջանակներում պահանջում են Երևանի քաղաքապետարանի «պահակի օգնականի» հրաժարականը։ Հազիվ թե։ Չէ՞ որ երկրի ներսում Տիգրանը խիստ արևմտամետ է ու «քաղաքացիական հասարակության» բարեկամը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը