Լրահոս

02.10.2013 13:07


Ստեղծվել է Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննող հանձնաժողով

Ստեղծվել է Քարակերտ-Արտենի վազուրդում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները քննող հանձնաժողով

Քարակերտ-Արտենի վազուրդում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները, որի արդյունքնում տուժել էր ВПР-02 ավագ մեքենավար Արթուր Թամազյանը, կքննի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահն է ՀԿԵ ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը:

Քննության արդյունքներով հանձնաժողովը կներկայացնի պատահարի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև կմշակի երկաթուղում դժբախտ պատահարների վերացմանն ուղղված միջոցառումների ցանկը: Կառույցի եզրակացության հիման վրա պատասխանատվության կենթարկվեն անվտանգության նորմերի խախտումներ թույլ տված անձինք:

Ծառայողական քննության ավարտից հետո բոլոր նյութերը 3-օրյա ժամկետում ուղարկվելու են Աշխատանքի պետական տեսչություն և Դատախազություն:

Հիշեցնենք, Հարավ-կովկասյան երկաթուղու հատուկ նշանակության ինքնագնացի մեքենավար 24-ամյա Արթուր Թամազյանը ընթացքի ժամանակ իրեն դուրս էր նետել: Երիտասարդը բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը