Լրահոս

22.07.2009 11:08


ՀՌԱԿ ատենապետ. «Սա ազգային աղետ է»

ՀՌԱԿ ատենապետ. «Սա ազգային աղետ է»

-Չեմ ուզում մտածել, որ կանխամտածված է, բայց տպավորությունը նա է, որ եղել է մի ծրագիր՝ սպանելու առանց այդ էլ հազիվ շնչող հայաստանյան տնտեսությունը և կարծես, թե դա իրենց հաջողվում է,- «7օր»-ին ասել է Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսության 16,3% անկմանը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ ՀՀ ՀՆԱ-ն այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում նվազել է 16,3 տոկոսով։ Այսինքն տնտեսական անկումը շարունակվում է։

Այն որ ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը ձախողվել է, Հ. Առաքելյանի խոսքերով, նույնիսկ սովորական քաղաքացին անզեն աչքով կարող է տեսնել.

-Քաղաքում կարող եք շրջել և տեսնել, որ 10-յակ 100-ավոր խանութներ, տարածքներ տրվում  են վարձով և այսօր դատարկ են։ Շրջաններում գործազրկությունը և փոքր ու միջին բիզնեսը կլինիկական մահ են տանում։ Ես չգիտեմ ի՞նչ երազներով, հեքիաթներով է առաջնորդվում մեր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, բայց, իրոք, սա ազգային աղետ է, մանավանդ , որ այդ մարդիկ պիտի որ պատկետացնեն, որ Հայաստանը պատերազմող երկիր է և նման խաղեր խաղալ, նման դրամավարկային քաղաքականություն վարել, որը վերջին 2 տարիներին սպանեց մեր արտադրողին, բանկերն ընդհանրապես վերածվել են չենջի, արդյունաբերության մեջ վարկեր չեն տալիս, նման քաղաքականություն վարելն անթույլատրելի է։

ՀՌԱԿ ատենապետի համոզմամբ՝ այս ամենի կոնկրետ պատասխանատուն ՀՀ վարչապետն է, իսկ թե նման տնտեսական քաղքականությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Հ. Առաքելյանը նույնիսկ չի էլ ուզում մտածել, քանի որ, որպես կանոն, հետևանքը պետության կործանումն  է լինում։ Սակայն, եթե ՀՀ կառավարությունը փոխի իր որդեգրած քաղաքականությունը, ապա դեռ հնարավոր է տնտեսությունն առողջացնել.

-Եթե չլինի գռդոնչու գիտակցությունը, կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում մեր երկիրը կընթանա ճիշտ ճանապարհով և արդյունքներն էլ մոտ ապագահյում տեսանելի կլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը