Լրահոս

02.10.2013 13:16


Հրանտ Տեր–Աբրահամյան. «արմիրնե՛ր, լավ մտածեք, թե ովքեր են սովորաբար բոլորից բարձր գոռում»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «արմիրնե՛ր, լավ մտածեք, թե ովքեր են սովորաբար բոլորից բարձր գոռում»

Ինչպես եւ կանխատեսում էի, մինչ ես երեկոյան տնից բացակայում էի, «ողբերգությունը» վերածվեց կատակերգության եւ ֆարսի (ճիշտ ըստ դասականի խոսքերի):

Թող ներվի ինձ, որ ստիպված եմ նորից հայտնի թեմային արձագանքել, բայց անկեղծ ասած, մարդը, որի մոտ հարց չի առաջանում, թե որտեղի՞ց եւ ինչպե՞ս որեւէ մեկը կարող էր «կանխատեսել նման իրավիճակ», ինձ համար անլրջության եզրին է: Ըստ իս այդ միակ արտահայտությունն արդեն ինքնին բավական է առնվազն լուրջ կասկածներ կամ էլ զգուշություն ցուցաբերելու համար թեմայի շուրջ: Էլ չասած նրա մասին, թե ուշադիր մարդը, պետք է նաեւ հետեւի, թե ովքեր են տարածում թեման, կա՞ արդյոք սինխրոնություն առաջին հայացքից հակադիր դիրքերում գտնվող անձանց գործողություններում եւ այլն: Բայց եթե այս ամենը տեղի չի ունենում, ապա բրիտանական գիտնականները կանխատեսում են, որ «բուժումն» անհնար է:

Այս ամենն, իհարկե, վերաբերվում էր թեման մտածված տարածողներին եւ տաքացողներին: Իսկ անշահագրգիռ մարդկանց կոչ եմ անում մտորել մի քանի հարցերի շուրջ: 1. Ինչո՞ւ բոլոր ընդդիմադիր համարվող պատգամավորներից միայն մեկն իրեն առաջ գցելով, դեռ նորմալ ոչ մի բան էլ չպարզված շտապեց աղմուկ բարձրացնել, թե եկեք-հասեք, գողություն է կատարվել, ես կարմիր խաղացող եմ: 2. Ինչո՞ւ այդ մարդու բարձրացված թեման այդքան արագ եւ սինխրոն արձագանք գտավ ամենեւին էլ ոչ ընդդիմադիր հայացքների տեր օգտվողների եւ փորձագետների մոտ, 3. Ինչպե՞ս կարող էր որեւէ մեկը կանխատեսել մի իրավիճակ, որն աննախադեպ էր, նախկինում երբեք չէր եղել, եւ ինչպե՞ս որեւէ մեկի մտքով պետք է անցներ նկարել սեփական քվեարկությունն ԱԺ-ում:

Որոշ իմ ընկերներ ասում են, որ սա անհերքելի ապացույց է: Ես ավելի զգույշ մարդ եմ, չեմ սիրում շտապել, բայց այո՛, սա ինձ համար էլ գրեթե անհերքելի ապացույց է: Գրեթե՛: Ապացույց նրա, որ նախկինում իմ շատ սիրելի ընկերը, մարդ, որից մեծ հույսեր եմ ունեցել, ցավալիորեն վերածվել է անլուրջ եւ էժան կատակերգության հերոսի՝ թղթե վագրի:

Եվս մեկ անգամ նայեք երեք հարցերը, որոնք, ըստ իս, ինքինին պատասխաններ են պարունակում, եւ կառուցեք ձեր վարկածերն ինքնուրույն: Խնդիրը ոչ թե այն է, որ դուք համաձայնեք, կամ չհամաձայնեք Հրանտի կամ Պողոսի տեսակետին, այլ այն ու միայն այն, որպեսզի անկախ նման մանր քաղաքական սպեցօպերացիաների բարձրացրած աղմուկի, չդադարեք ինքնուրույն մտածել, հարցեր տալ եւ վարկածներ կառուցել: Այլապես մեր հասարակությունը կորած է եւ ցանկացած կլոուն կարող է ցանկացած պարզունակ մանիպուլյացիա իրականացնել:

Կարմիրնե՛ր, լավ մտածեք, թե ովքեր են սովորաբար բոլորից բարձր գոռում՝ կարմիր եմ, ովքեր են բոլորից բարձր գոռում գողություն՝ գողությունից հետո, ովքեր կարող են կանխատեսել անսպասելի գողությունը երբ դա դեռ տեղի չի ունեցել, եւ ոքվեր են անհերքելի ալիբիներ ստեղծում այն պարագայում, երբ ոչ ոք չի մտածում, որ ալիբիի կարիք կարա լինի:

Խաղը կավարտիվի, հարգելի կարմիրներ, եւ ձեր գլխներին եք տալու, որ ազարտի մեջ կորցրել եք սթափ դատողության կարողությունը: Սա իհարկե դեռ վերջնական պնդում չէ, այլ վարկած, բայց ինձ համար էս պահին առաջնային վարկած է:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը