Վահան Բաբայան. «Ո՞րն է սահմանամերձ գյուղերի նկատմամբ կառավարության անուշադրության պատճառը» (տեսանյութ)
ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցը ՀՀ կառավարությանը. «2010թ. միջազգային կազմակերպությունների կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում կառուցվել է մանկապարտեզ, որի համար ծախսվել է 50 մլն դրամ, որից ընդամենը 3 մլն.-ն է հատկացվել համայնքային բյուջեից։ Կառուցման օրվանից մինչ օրս վերոնշյալ մանկապարտեզը չի գործում, թեև համայնքում 80 երեխաներ մանկապարտեզ հաճախելու կարիք ունեն։ Գյուղապետը և բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, տեղյակ են պահել խնդրի վերաբերյալ, սակայն, ինչպես միշտ, պատճառաբանում են, թե բյուջեում գումար չկա։ Ի դեպ, մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ է տարեկան ընդամենը 8 մլն դրամ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի սուղ բյուջեից հնարավոր է լինում պարբերաբար ֆինանսավորել ոչ առաջնային և նույնիսկ սոցիալական կարևորություն չունեցող ծրագրեր, որի ամենաթարմ և վառ օրինակն է Նունե Եսայանի համերգը, երբ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՎԱ ՀԱՄԱՐ կառավարությունը 54.691.400 դրամ է շռայլել, իսկ սահմանամերձ գյուղի մանկապարտեզի շահագործման համար ՏԱՐԵԿԱՆ 8 մլն դրամ չկա, մինչդեռ այդ գյուղի երեխաները ապրում են հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ։ Հարցս ուղղում եմ կառավարությանը՝ ի՞նչ տրամաբանությամբ են բաշխվում բյուջեի դոտացիոն գումարները, և ո՞րն է սահմանամերձ գյուղերի նկատմամբ նման անուշադրության պատճառը»:
Վահան Բաբայան. «Ո՞րն է սահմանամերձ գյուղերի նկատմամբ կառավարության անուշադրության պատճառը» (տեսանյութ)
ԲՀԿ–ական պատգամավոր Վահան Բաբայանի հարցը ՀՀ կառավարությանը.
«2010թ. միջազգային կազմակերպությունների կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում կառուցվել է մանկապարտեզ, որի համար ծախսվել է 50 մլն դրամ, որից ընդամենը 3 մլն.-ն է հատկացվել համայնքային բյուջեից։ Կառուցման օրվանից մինչ օրս վերոնշյալ մանկապարտեզը չի գործում, թեև համայնքում 80 երեխաներ մանկապարտեզ հաճախելու կարիք ունեն։ Գյուղապետը և բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին, տեղյակ են պահել խնդրի վերաբերյալ, սակայն, ինչպես միշտ, պատճառաբանում են, թե բյուջեում գումար չկա։ Ի դեպ, մանկապարտեզի շահագործման համար անհրաժեշտ է տարեկան ընդամենը 8 մլն դրամ։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ մեր երկրի սուղ բյուջեից հնարավոր է լինում պարբերաբար ֆինանսավորել ոչ առաջնային և նույնիսկ սոցիալական կարևորություն չունեցող ծրագրեր, որի ամենաթարմ և վառ օրինակն է Նունե Եսայանի համերգը, երբ
ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՎԱ ՀԱՄԱՐ կառավարությունը 54.691.400 դրամ է շռայլել, իսկ սահմանամերձ գյուղի մանկապարտեզի շահագործման համար ՏԱՐԵԿԱՆ 8 մլն դրամ չկա, մինչդեռ այդ գյուղի երեխաները ապրում են հակառակորդի դիպուկահարների նշանառության տակ։
Հարցս ուղղում եմ կառավարությանը՝ ի՞նչ տրամաբանությամբ են բաշխվում բյուջեի դոտացիոն գումարները, և ո՞րն է սահմանամերձ գյուղերի նկատմամբ նման անուշադրության պատճառը»: