Լրահոս

03.10.2013 11:58


Ամերիկահայերն աջակցում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին և «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին

Ամերիկահայերն աջակցում են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին և «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին

Ամիսներ առաջ «Շիրակ կենտրոնը» տեսանյութ էր պատրաստել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում առկա խնդիրների մասին: Ինչպես մնացած շատ տեսանյութերի դեպքում, այսանգամ ևս արտերկրում բնակվող մեր հայրենակիցների արձագանքը չուշացավ:

Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները կրկին այցելեցին այդ առողջապահական հաստատություն և տնօրեն Նադյա Վարդանյանին հանձնեցին ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ու գյումրեցի, ներկայումս ԱՄՆ–ում բնակվող երգիչ-երգահան Արթուր Մադոյանի կողմից ուղարկված օգնությունը՝ հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ և բուժանձնակազմի համար նախատեսված համազգեստներ: Այսօր նույնանման օգնություն տրամադրվեց նաև Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների ՀԿ-ին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

http://www.youtube.com/watch?v=Md58L3agj38&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Այս խորագրի վերջին նյութերը