Լրահոս

03.10.2013 15:05


Լամպեդուզա կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը շարունակում է աճել

Լամպեդուզա կղզու մոտ տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը շարունակում է աճել

Իտալական Լամպեդուզա կղզու մոտ խորտակված նավի զոհերի թիվը հասել է 82–ի։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նավում մոտ 500 լիբիացի փախստական է եղել։

Նախնական տվյալներով՝ նավը վառվել է ափից մի քանի կմ հեռավորության վրա այն պատճառով, որ փախստականները որոշել են խարույկ անել տախտակամածին մարդկանց ուշադրությունը գրավելու համար։ 100–ավոր գաղթականներ դեռևս ջրում են, և մահացածների թիվը կարող է ավելանալ։ Տեղում աշխատում են կղզու փարկարարական ծառայությունները։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն վերջերս հայտարարել էր, որ հարկ է վերանայել երկրի քաղաքականությունը փախստականների թվի կտրուկ աճի հետ կապված։

Երկուշաբթի իտալական իրավապահ մարմինների ներկայացուցիչները Սիցիլիայի լողափերից մեկի մոտ 13 գաղթականի դի էին գտել, որոնք լողալով փորձել են հասնել ափ, սակայն նավակը խրվել մնացել է ծանծաղուտում։

Այս խորագրի վերջին նյութերը