Կստեղծվեն երաշխիքային ֆոնդի գործունեության նպաստավոր պայմաններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան 2013 թ. ընթացքում երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող որոշ եկամուտների շահութահարկով հարկման ընթացակարգերն են:
Նիստում հավանություն է ստացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները: Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում հնարավորություն կտրվի աստիճանաբար անցնել անձը հաստատող առավել պաշտպանված փաստաթղթային համակարգի, վավերականության ժամկետի երկարաձգման միջոցով քաղաքացուն զերծ պահել լրացուցիչ ծախսից: Գործադիրը քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով գործող օրենքը բովանդակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը, դրույթներից մի քանիսն էլ` ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքին: Կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Կստեղծվեն երաշխիքային ֆոնդի գործունեության նպաստավոր պայմաններ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի կարգավորման առարկան 2013 թ. ընթացքում երաշխիքային ֆոնդի կողմից ստացվող որոշ եկամուտների շահութահարկով հարկման ընթացակարգերն են:
Նիստում հավանություն է ստացել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները:
Կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերը, որոնց ընդունման դեպքում հնարավորություն կտրվի աստիճանաբար անցնել անձը հաստատող առավել պաշտպանված փաստաթղթային համակարգի, վավերականության ժամկետի երկարաձգման միջոցով քաղաքացուն զերծ պահել լրացուցիչ ծախսից:
Գործադիրը քննարկել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց կարծիքով գործող օրենքը բովանդակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը, դրույթներից մի քանիսն էլ` ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքին: Կառավարությունը դեմ է արտահայտվել ներկայացված նախագծին և հանգամանորեն հիմնավորել իր բացասական եզրակացությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: