Մեկնաբանություն

03.10.2013 15:55


Տիգրան Սարգսյանի «գազերը» (տեսանյութ)

Տիգրան Սարգսյանի «գազերը» (տեսանյութ)

Ինչպես պարզվեց ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատկերավոր ասած, «գազեր» ունի։ Խոսքս, իհա՛րկե, ՌԴ–ից ներմուծվող գազի պայմանագրին և գազի գնին է վերաբերում։

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ամիսներ շարունակ հարց է ուղղում կառավարությանը և պահանջում ներկայացնել գազի գնի հետ կապված պայմանագիրը։

Վարչապետն ու իր թիմակիցները երկար ժամանակ «թռնողական» քաղաքականություն էին վարում և ցրում հարցը։ Երեկ, սակայն, վարչապետը սենսացիոն հայտարարություն արեց։ Հայտարարություն, որը հետագայում կարող է օգտագործվել որպես ինքնախոստովանական ցուցմունք։

Բանն այն է, որ Տ. Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ գազի մատակարարման հետ կապված` դեռևս պայմանագիր ստորագրված չէ։

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունը գազի գինը թանկացրել է առանց պայմանագրի։ Այսինքն, ռուսական կողմի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, բայց բնակչության համար գազի գինն աճել է՝ ազդելով նաև էլեկտրաէներգիայի և այլ ապրանքների գների վրա։ Ի՞նչ է սա, եթե ոչ ապօրինի գործունեություն և կազմակերպված թալան։

Տեղին է հիշեցնելը, որ գազի հետ կապված ստվերային ու կեղտոտ գործարքների պատճառով Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն այժմ բանտում է գտնվում։

Թե ինչպիսի ճակատագրի կարժանանա «գազեր» ունեցող Տիգրան Սարգսյանը, «հերձումը» ցույց կտա։ Թեև օֆշորային պատմությունն էլ բավական է, որպեսզի նա սեփական ապագայի համար մտահոգվելու առիթ ունենա։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը