Օրինագիծ՝ ուղղված միջին և փոքր ձեռնարկատիրության հետագա զարգացմանը
Այսօր ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Համաձայն դրա՝ այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնք համապատասխան բիզնես-ծրագրի շրջանակներում կներկրեն 200 մլն ՀՀ դրամը (նախկին 300 մլն ՀՀ դրամի փոխարեն) գերազանցող գումարի ապրանքներ և ծառայություններ, ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի 3 տարով:
ՀՀ կառավարությունը և այս օրինագծի համար գլխադասային նշանակված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն են տվել նշված օրենսդրական նախաձեռնությանը:
Մ. Մելքումյանը վստահ է, որ դա լուրջ խթան կհանդիսանա միջին և փոքր ձեռնարկատիրության հետագա զարգացման, այս ոլորտի ներդրումային միջավայրի բարելավման համար: Նա կարծում է, որ առաջիկայում անպայման պետք է ընդունել նաև իր հեղինակած ԱԱՀ-ի գանձումը սահմանից հետաձգելու մասին օրինագիծը, որը տարեկան շուրջ 75 մլն ԱՄՆ դոլարի շրջանառության միջոցների խնայողություն կտա ձեռնարկատերերին:

7or.am