Լրահոս

03.10.2013 17:10


Գերմանիայի դեսպան. «ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանն արդեն ինքնուրույն չի կարող բանակցել»

Գերմանիայի դեսպան. «ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանն արդեն ինքնուրույն չի կարող բանակցել»

ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր լրագրողներին ասել է, որ երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, ասոցացման համաձայնագիրն արդեն պատրաստ էր ստորագրման։ Դեսպանը նաև հավելել է, որ այդ երկու համաձայնագրերն այսօրվա ձևի մեջ հակասում են իրար, հետևաբար, համատեղվել չեն կարող:

–Եթե Հայաստանը մինչ այս կարող էր ազատ առևտրի շրջանակներում Եվրոպայի հետ պայմանավորվել Եվրոպայից ներկրվող մեքենաների համար 10% մաքսային վճար ունենալու շուրջ, ապա Մաքսային միությանն անդամակցելուց հետո հենց ՄՄ-ն է որոշելու՝ ինչ տոկոսադրույքներ պետք է գործեն։ ՄՄ–ին միանալու դեպքում Հայաստանն արդեն ինքնուրույն չի կարող այլ երկրի հետ բանակցել մաքսային կամ այլ տնտեսական հարցերի շուրջ,–մասնավորապես ասել է դեսպանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը