Լրահոս

22.01.2011 10:38


Բողոքի գործողություն Երևանի քաղաքապետարանի մոտ

Բողոքի գործողություն Երևանի քաղաքապետարանի մոտ

Այսօր՝ ժամը 11։00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ կրկին հավաքվելու և բողոքի գործողություն են իրականացնելու անհատ ձեռներեցները։ Նրանք բողոքում են բացօթյա առևտուրն արգելելու քաղաքապետարանի որոշման դեմ՝ նշելով, թե դա իրենց ապրուստի միակ միջոցն է։ Ցուցարարները քաղաքապետարանից հետո պատրաստվում են գնալ նաև ՀՀ նախագահի նստավայր՝ այնտեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար։ Թե որքա՞ն է այս իրավիճակը շարունակվելու, բողոքի գործողության մասնակիցներն իրենք էլ չգիտեն։ «7օր»-ի հետ զրույցում նրանք նշել են, որ շարունակում են պայքարել, բայց պատկան մարմիններից իրենց ասում են՝ ոչ մի բան էլ չի փոխվելու, գնացե՛ք, ինչպես ուզում եք համակերպվեք։

Ի դեպ, քիչ առաջ «7օր»-ի խմբագրություն են ահազանգել բողոքի գործողության մասնակիցները և տեղեկացրել, որ այսօր իրենց արգելել են մոտենալ քաղաքապետարանի շենքին։ Այժմ մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններն են հավաքված, իսկ ցուցարաներին ստիպել են հետ գնալ և բողոքի գործողությունն իրականացնել Կոմիտասի անվան այգու մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը