Լրահոս

04.10.2013 11:16


Օբաման և Պուտինը չեն հանդիպի

Օբաման և Պուտինը չեն հանդիպի

«Взгляд»–ի փոխանցմամբ՝ Բարաք Օբաման չեղյալ է հայտարարել նախատեսվելիք այցն Ինդոնեզիա ԱՄՆ-ում դաշնային բյուջեի հաստատման հետ կապված բարդությունների պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման չեղյալ է համարել նաև Մալազիա և Ֆիլիպիններ այցը։

Հոկտեմբերի 6-ին նախատեսվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին, որն անցկացվելու է Բալի կղզում, Օբամայի փոխարեն ներկա կլինի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Գագաթաժողովի շրջանակներում Օբաման հանդիպելու էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու Սիրիայի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրվանից ԱՄՆ-ում դադարեցվել է պետհաստատությունների ֆինանսավորումը, քանի որ կոնգրեսականներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ բյուջետային օրենքի շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը