Լրահոս

04.10.2013 11:34


Սերժ Սարգսյանի՝ կազինո գնալու հարցը Ռուբիկ Հակոբյանը կոռեկտ չի համարում

Սերժ Սարգսյանի՝ կազինո գնալու հարցը Ռուբիկ Հակոբյանը կոռեկտ չի համարում

Այսօր հրավիրված ճեպազրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պնդել է, որ ՀՀ ԱԺ նախագահը պարտավոր էր ասել, թե որ խմբակցության ղեկավարն ինչ դիրքորոշում է արտահայտել Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ–ի պատվիրակությունից հեռացնելու վերաբերյալ։

–Անձամբ ես ասացի, որ կտրականապես դեմ եմ այս որոշմանը։ Ես խորհուրդ տվեցի Հովիկ Աբրահամյանին նման հայտարարություն չանել, որպեսզի հենց մեր կանոկարգ–օրենքում հակասություն չլինի, և հետագայում այդ հայտարարությունը չօգտագործվի մեր երկրի դեմ։ Բայց նաև չեմ կարծում, որ իշխանությունն այս իրավիճակը օգտագործի ընդդիմադիր պատգամավորներին հետապնդելու համար։

Հարցին՝ ըստ իրեն՝ Սերժ Սարգսյանը կազինո գնո՞ւմ է, Ռ. Հակոբյանը հրաժարվել է պատասխանել՝ դա համարելով ոչ կոռեկտ։

Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանի՝ կազինո գնալու թեման մինչև հիմա Վիկտոր Դալլաքյանն էր շատ սուր բարձրացրել, և այն, թե ինչ պաշտոնի է հիմա նա, «7օր»–ը Ռ. Հակոբյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է՝ առաջիկայում Զարուհի Փոստանջյանն էլ պաշտոնական առաջխաղացում ունենա։

–Ես հասկանում եմ ձեր հարցը ու չեմ պատրաստվում ենթադրություններով պատասխանել,–հրաժարվել է պատասխանել Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը