Լրահոս

04.10.2013 11:50


Տղամարդն իրեն պայթեցրել է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին

Տղամարդն իրեն պայթեցրել է Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին

Հոկտեմբերի 3–ի՝ լույս 4–ի գիշերը Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանամերձ Բաչևսկ անցակետում սահմանն անօրիական կերպով հատել փորձող անձը պայթեցրել է իրեն։ Հանցագործը մահացել է, ուկրաինական երկու մաքսավոր ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սահմանապահները ստուգելիս են եղել մոլդովական համարանիշներով ավտոբուսը, որում, բացի Մոլդովայի չորս քաղաքացիներից, եղել է կասկածելի մի անձ, ով փորձել է թաքնվել սահմանապահներից: Անցակետում նա ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիր, որն, ինչպես պարզվել է, իրենը չի եղել։ Սահմանապահների հետ զրույցի ժամանակ տղամարդը գործի է դրել պայթուցիկ սարքը:

Տեղի ունեցածի պատճառով ուկրաինական կողմն ուժեղացրել է հսկողությունը սահմանին։ Փակված «Բաչևսկ» անցակետն առավոտյան սկսել է գործել։

Այս խորագրի վերջին նյութերը