Էլի պատգամավորներ կան, որ գլխավոր դատախազին դեմ են քվեարկել
Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջին անգամ անդրադարձել է ԱԺ–ում գլխավոր դատախազի ընտրությանը՝ ընդգծելով, որ, բացի հայտարարածներից, էլի կան դեմ քվեարկած պատգամավորներ, ովքեր պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին։
–Մենք հավատում ենք բոլորին, ովքեր ասում են, որ դեմ են քվեարկել։ Մեզ հիմք տվեցին այդպես հավատալու իշխանական կողմից հնչող հակասող հայտարարությունները։ Իրենք իսկ խճճվել էին իրենց բացատրությունների մեջ։ Մինչև 20 ձայնի խախտումներ են եղել,–ասել է Ա. Մանուկյանը։
Նա նաև կոչ է արել մեղավոր չփնտրել և տեղի ունեցածն ընդունել որպես սադրանք։

–Սա սարքած խաղ էր,–նշել է նա։
7or.am