«Սխալ ենք համարում Զարուհի Փոստանջյանի դեմ որևէ ակցիա կազմակերպելը». նախագահի խոսնակ
ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ նման ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից։
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից»,– ասաց Արման Սաղաթելյանը:

Աղբյուրը՝ tert.am