Լրահոս

04.10.2013 16:15


«Պարզվում է՝ կան միջոցներ վարչապետի էլիտար պահանջմունքները բավարարելու համար»

«Պարզվում է՝ կան միջոցներ վարչապետի էլիտար պահանջմունքները բավարարելու համար»

Պետական բյուջե՞, թե՞ կերակրման աման

Հավանաբար այս երկու հասկացությունները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի համար հոմանիշներ են: Պետք է ցավով դա արձանագրել, քանզի նմանատիպ մտածելակերպի պայմաններում ոչ միայն չի կարող լինել բյուջեի արդյունավետ կառավարում, այլ նաև պետական կառավարում: Նախկին կենտրոնական բանկի տնօրենը, հավանաբար, մտածում է, որ բանկային համակարգում կատարած թվաբանական խաղերը կանցնեն նաև պետական կառավարման մեջ, բայց շտապեմ հիասթափեցնել, որ այդպիսի խաղերն քաղաքականության մեջ չեն անցնում: Ջայլամային քաղաքականությունը լավագույն տարբերակը չէ, որ ընտրել է վարչապետը (կարծում եմ՝ նա լավ է պատկերացնում ջայլամի որ մասն է ամենաանպաշտմանը մնում):
«Արմավիա»–ին կարելի էր փրկել սնանկացումից պետության թեթև ձեռքի միջամտությամբ՝ գոնե ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ այն ստրատեգիական նշանակության միակ ազգային ավիափոխադրողն էր երկրում: Բայց ոչ. կառավարությունը գտավ, որ լավ է թողնել ընկերությունը սնանկանա, ինչևէ: «Արմավիա»–ի հարցում «լավ կառավարում» իրականացնելուց հետո էլ վարչապետն իրեն թույլ է տալիս շռայլություններ, այն էլ՝ պետության նյութական միջոցների հաշվին. հերիք չէ՝ ինքնաթիռ է վարձել 2 մլն կանաչներով արժողությամբ, մի հատ էլ «Georgian Airways»-ից: Պարզվում է՝ կան միջոցներ վարչապետի էլիտար պահանջմունքները բավարարելու համար, բայց, ասենք, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարման հարցը լուծելու համար միջոցներ չկան:

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը