«Մեր ժողովուրդը էս իշխանությունների համար ընդամենը փողի քսակ ա»
Մեր ժողովուրդը էս իշխանությունների համար ընդամենը փողի քսակ ա, որն ապահովում ա իրանց բարեկեցիկ կյանքն ու միլիոնանոց ծախսերը: Իրանք Հայրիկյանի վրա «մահափորձ» են անում, բայց նրա բուժման համար 20 միլիոնը ժողովրդի գրպանից են հատկացնում: Իրանք 2008-ի ճգնաժամի ժամանակ երկրի տնտեսությունը խոստացածին հակառակ, բառիս բուն իմաստով, ոչնչացնում են, աշխարհի մասշտաբով ամենամեծ տնտեսական անկումն են արձանագրում (Ուկրաինայից հետո), ժողովուրդն ա, որ մինչև հիմա չի կարում ոտքի կանգնի: Իրանք միլիարդավոր դոլարների վարկեր են վերցնում՝ երկրի արտաքին պարտքը 5 տարում եռապատկելով ու հասցնելով 4,5 միլիարդի, լափում այդ փողերը, բայց այդ պարտքը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու նրանց սերունդների վզին: Ու հիմա էլ նոր սկանդալ` պարզվում ա, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած ամիս Ռուսաստան մեկնելիս Վրացական ավիաուղիներից չարթերային թռիչք իրականացնելու համար ինքնաթիռ ա պատվիրել, ու դրա համար ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ վճարվել է 2 մլն դոլար: Պատկերացնում ե՞ք՝ 2 մլն դոլար մեկ ճամփփորդության համար: Ու սա այն դեպքում, երբ միայն պաշտոնական տվյալներով մեր երկրում աղքատների թիվը 30 տոկոսից ավելի է: Այն դեպքում, երբ բողոքում են բոլորը՝ ուսանողները, գյուղացիները, աշխատավորները, տարեցներն ու անգամ պետության անվտանգությունն ու, ինչու չէ, նաև հետագա գոյությունն ապահոված ազատամարտիկները: Չնայած, պետության հաշվին ինչի՞ իրան սենց շռայլություններ թույլ չտա որ, մեկա օֆշորային պատմությունից հետո Տիգրան Սարգսյանն արդեն զգում ա իրա անպատժելիությունը ու կարա անի՝ ինչ մտքին փչի: Իսկ ժողովրդի մեծ մասն էլ թող տունը, տեղն ու երեխաներին թողնի ու գնա օտար երկրներում ցանկացած, նույնիկ անպատվաբեր աշխատանք կատարի, որ ընտանիքը սովից փրկի: Այստեղ մնացած մասն էլ թող գոտիները ձիգ կապեն, որ կարենան հասցնեն սրանց փորները կշտացնելը:
«Մեր ժողովուրդը էս իշխանությունների համար ընդամենը փողի քսակ ա»
Մեր ժողովուրդը էս իշխանությունների համար ընդամենը փողի քսակ ա, որն ապահովում ա իրանց բարեկեցիկ կյանքն ու միլիոնանոց ծախսերը:
Իրանք Հայրիկյանի վրա «մահափորձ» են անում, բայց նրա բուժման համար 20 միլիոնը ժողովրդի գրպանից են հատկացնում:
Իրանք 2008-ի ճգնաժամի ժամանակ երկրի տնտեսությունը խոստացածին հակառակ, բառիս բուն իմաստով, ոչնչացնում են, աշխարհի մասշտաբով ամենամեծ տնտեսական անկումն են արձանագրում (Ուկրաինայից հետո), ժողովուրդն ա, որ մինչև հիմա չի կարում ոտքի կանգնի:
Իրանք միլիարդավոր դոլարների վարկեր են վերցնում՝ երկրի արտաքին պարտքը 5 տարում եռապատկելով ու հասցնելով 4,5 միլիարդի, լափում այդ փողերը, բայց այդ պարտքը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու նրանց սերունդների վզին:
Ու հիմա էլ նոր սկանդալ` պարզվում ա, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած ամիս Ռուսաստան մեկնելիս Վրացական ավիաուղիներից չարթերային թռիչք իրականացնելու համար ինքնաթիռ ա պատվիրել, ու դրա համար ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ վճարվել է 2 մլն դոլար: Պատկերացնում ե՞ք՝ 2 մլն դոլար մեկ ճամփփորդության համար: Ու սա այն դեպքում, երբ միայն պաշտոնական տվյալներով մեր երկրում աղքատների թիվը 30 տոկոսից ավելի է: Այն դեպքում, երբ բողոքում են բոլորը՝ ուսանողները, գյուղացիները, աշխատավորները, տարեցներն ու անգամ պետության անվտանգությունն ու, ինչու չէ, նաև հետագա գոյությունն ապահոված ազատամարտիկները:
Չնայած, պետության հաշվին ինչի՞ իրան սենց շռայլություններ թույլ չտա որ, մեկա օֆշորային պատմությունից հետո Տիգրան Սարգսյանն արդեն զգում ա իրա անպատժելիությունը ու կարա անի՝ ինչ մտքին փչի:
Իսկ ժողովրդի մեծ մասն էլ թող տունը, տեղն ու երեխաներին թողնի ու գնա օտար երկրներում ցանկացած, նույնիկ անպատվաբեր աշխատանք կատարի, որ ընտանիքը սովից փրկի: Այստեղ մնացած մասն էլ թող գոտիները ձիգ կապեն, որ կարենան հասցնեն սրանց փորները կշտացնելը:
Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից