Լրահոս

04.10.2013 17:24


Բենիամին Մաթևոսյան. « Տիգրան Սարգսյանը չլսված և չտեսնված մակարդակի ցինիկ անձնավորություն է և ցինիկ գործիչ»

Բենիամին Մաթևոսյան. « Տիգրան Սարգսյանը չլսված և չտեսնված մակարդակի ցինիկ անձնավորություն է և ցինիկ գործիչ»

Տիգրան Սարգսյանը չլսված և չտեսնված մակարդակի ցինիկ անձնավորություն է և ցինիկ գործիչ: Նա կարող է լուրջ դեմքով խոսել բարեփոխումների մասին, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց ձեռքի հետ Կիպրոսում օֆշորներ ունենալ: Տիգրան Սարգսյանի ցինիզմն այնքանի է հերիքում, որ նա կարող է գյուղացիներին խորհուրդ տալ կովի պտուկները գոլ ջրով լվանալ կթելուց առաջ ու դրա համար փաստացի 16,6 մլն դոլար բյուջեից դուրս գրել:
Բայց պարզվում է, որ դա քիչ էր, և մարդու սիրտը սամալյոտի միս էր ուզում: Այսօր ևս մեկ անգամ տարածվեց տեղեկություն այն մասին, որ Ռուսաստան թռնելու համար վարչապետը 2 մլն դոլարով Georgian Airways-ի օդանավ է վարձել չարթերային թռիչքի համար: Օդանավը կարող էր վարչապետին տեղ հասցնելուն պես հետ վերադառնալ, և դա ավելի էժան կնստեր բյուջեի վրա: Բայց դա տեղի չունեցավ, և փաստացի 2 մլն դոլարը բյուջեից ծախսվեց:
Սենց ցինիկ և թալանչի իշխանություն ուրիշ տեղ դժվար գտնենք: Էս մարդիկ կարող են լացել, որ փող չկա, փող չկա, բայց 16,6 մլն մի «ռեյս» լափեն, հետո էլ 2 մլն մյուս «ռեյսով» լափեն։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը