Ահագին ժամանակ է ողջ հանրապետությունը «Պեպոյի բարաթն» է փնտրում ու չի գտնում:
Բարաթը՝ գազի սակագնի մասին պայմանագիրն է: Զավեշտն այն է, որ այդ բարաթը փնտրում է նաեւ վարչապետը, ով հայտարարեց, թե դեռ չկա նման պայմանագիր: Հայ ժողովուրդն էլ արձագանքեց՝ «Ա՛յ, քո յուրդը չբլի, բա մենք ինչո՞ւ ենք հուլիս ամսից գազի համար բարձր գին վճարում»:
Էս մութ պատմությունը փորձեց «լուսավորել» Գալուստ Սահակյանը, որ սկզբում վստահ հայտարարեց, թե Գազպրոմի եւ Հայռուսգազարդի միջեւ կնքված պայմանագիր կա, իսկ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքված պայմանագիր չկա: Իսկ հետո էլ ասաց, թե տեղյակ չէ՝ Գազպրոմի ու Հայռուսգազարդի միջեւ պայմանագիր կնքվել է, թե ոչ:
Իրոք՝ ՀՀ իշխանություններին բանականությամբ չես հասկանա:
Մի խոսքով, հիմա բոլորս «Պեպոյի բարաթն» ենք փնտրում՝ շարունակելով գազի համար վճարել բարձր գին:
Հավանաբար, միայն մեր երկրում է հնարավոր նման բան: Բայց, իհարկե, գործող իշխանությունը զիմզիմովների նման ընդամենը ժուլիկ չէ: Առնվազն գազից փող աշխատող է, որ ափաշքարա կարող է ժողովրդին խաբել ու առանց պայմանագրի գրպանել գազի սակագնի անօրինական բարձրացումից գոյացած հսկայական գումարները:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը որոշեց բարձրացնել պաշտոնեական կոմֆորտի աստիճանը: Երկնային ոլոլոլոլրտներում սավառնելու համար պետբյուջեից ինքն իրեն, ըատ տարածված տեղեկությունների, հատկացրեց 2 մլն դոլար եւ թանկ ինքնաթիռով թռավ ՌԴ երկրորդ մայրաքաղաք:
Եսիմ՝ Մեծ Բրիտանիայի թագաժառանգն իրեն նման շռայլություն թույլ կտա՞ր:
Հազիվ թե, քանի որ թագաժառանգ Չարլզի գլխում երբեւէ չեն ծնվում այնպիսի հզոր գաղափարներ, ինչպես օրինակ՝ «Հայկական աշխարհն» է: Եվ ոչ էլ նա ի զորու է այնպիսի «բարեշրջումներ» կատարել, որոնց «արդյունքում» կկարողանա 2 մլն արժողությամբ ինքնաթիռով թռչել ուզած վայր:
Այնպես որ՝ Տիգրան Սարգսյանն իր «փառապանծ» գործունեությամբ «վաստակել» է այդ իրավունքը:
«Չփլաղ ջանին կատու շալակելը» ՀՀ իշխանությունների սիրած զբաղմունքն է: Առանց խղճի խայթի կարող են սովի ու անտերության մատնել սեփական ժողովրդին ու իրենք բյուջեն դատարկել սեփական հայեցողությամբ՝ սեփական հարմարավետությունն ապահովելու նպատակով:
Իմացանք նաեւ, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը բարձրանալու եւ դառնալու է 900 հազար դրամ: Ինչպես գիտեք, նվազագույն աշխատավարձը վերջերս բարձրացավ եւ դարձավ 45 հազար դրամ:
Եվ այս «բարձրացումը» ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը «հիմնավորեց» իր օրինակով: Ասաց, որ ինքը չի խմում, չի ծխում եւ միայն բրինձ է ուտում: Բրի՛նձ կեր, հայ ժողովուրդ, բրինձ: Չես ուզում ուտել՝ արտագաղթիր ու քո փոխարեն կգան չինացիները եւ հաճույքով կուտեն:
Այնպես, որ՝ 900 հազարի եւ 45 հազարի բարձրացումները «նորմալ» են: Մանավանդ որ «վերևում» այդ 900 հազարի հույսին չեն։
Թեպետ, կարծես՝ շատ մարդասեր Սերժ Սարգսյանը համարում է, որ 70 հազար եվրոյի մի մասով կարող ենք գոհանալ մեր կյանքից: Պարզապես, ինքը կարող է միայն մեկին տալ այդքան գումար: Բայց համոզումը, որ 70 հազար եվրոյի մի մասով գոհ կլինենք մեր կյանքից՝ ողջունելի է: Մարդը գոնե այդպիսի «սպառողական զամբյուղ» է պատկերացնում: Սակայն, երեւի, «ատկատների» դեմը չի կարողանում առնել եւ նաեւ՝ Տիգրան Սարգսյանը մեծերին գլխից բռնելու նրա հանձնարարականը չի կատարում:
Հա՝ չմոռանանք ասել, որ ՀՀԿ երիտթեւը պոմիդորով ձվածեղ է խոստանում: Թեպետ, Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը կոչ արեց ձեռնպահ մնալ եւ այդ ուտեստը չմատուցել: Մի խոսքով, «Մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս»: Թե ասա՝ շոուն ինչու եք ընդհատում:
Իսկ Տարոն Մարգարյանը որոշել է 200 մլն դրամանոց (կես մլն դոլար) Էրեբունի-Երեւան տոնակատարություն անել:
«Հրապարակ են մտնում ջրցան մեքենաները»:
Այո՛, այո տոնական ծրագրում կա նաեւ այդպիսի կետ՝ «Ջրցան մեքենաների շքերթ»:
Էս շքերթը կանեն, կես միլիոն դոլարը կմսխեն ու հետո քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կդարձնեն 150 կամ նույնիսկ 200 դրամ:
Հո երկի՞ր չի… իսկական գժանոց է

Հո երկիր չի՝ գժանոց է…
Կիմա Եղիազարյան