Տնտեսական

05.10.2013 10:02


ՀՀ 34.4 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է ներմուծվել

ՀՀ  34.4 մլն ԱՄՆ դոլարի  մարդասիրական օգնություն է ներմուծվել
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2 536.6 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 14.1 մլրդ դրամ կամ 34.4 մլն.ԱՄՆ դոլար: Ստացված օգնության 54.4%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.0%-ը` մանածագործական իրերը, 6.9%-ը`սարքեր և ապարատներ, 5.4%-ը`
մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.7%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, 3.9%-ը` կոշկեղեն,գլխարկներ, հովանոցներ, 3.8%-ը՝ պատրաստի սննդի արտադրանք, 3.2%-ը` ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը իսկ 5.7%-ը` մնացած ապրանքները:

Այս խորագրի վերջին նյութերը