Մադոննան խոստովանել է, որ բռնաբարվել է իր կարիերայի «արշալույսին»
Փոփ երգչուհի Մադոննան խոստովանել է, որ իր կարիերայի «արշալույսին» ենթարկվել է բռնաբարության։ Այդ, ինչպես նաև կյանքի այլ փորձությունների մասին երգչուհին պատմել է «Harper's Bazaar» ամսագրում հրատարակված ինքնակենսագրական էսսեում։
«Նյու Յորքն ամենևին էլ այն չէր, ինչպիսին ես էի պատկերացնում։ Նա ինձ չի ընդունել լայն բացած ձեռքերով։ Այնտեղ մեկնելու առաջին իսկ տարում ես հայտնվեցի ատրճանակի նշանառության տակ, բռնաբարվեցի տան տանիքին, ուր ինձ քարշ տվին՝ սպառնալով դանակի շեղբով, երեք անգամ բնակարանս ներխուժեցին գողեր»։
Իր բռնաբարության մասին Մադոննան առաջին անգամ հայտնել էր 1995–ին, երբ որոշեց հրապարակայնորեն անդրադառնալ դրան՝ առանց, սակայն, մանրամասներ ներկայացնելու։