Մեքսիկայում ձերբակալվել է Գվատեմալայի ամենավտանգավոր հանցագործներից մեկը
Մեքսիկայում ձերբակալվել է Գվատեմալայի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, ով կասկածվում է 9 ոստիկանի սպանության կազմակերպման մեջ։
Ըստ Գվատեմալայի հատուկ ծառայությունների հաղորդագրության՝ նախորդ տարի Էդուարդո Վիլյատորո Կանոն 36 հոգանոց խմբով զինված հարձակում էր գործել Սալկախայի ոստիկանության բաժանմունքի վրա։
8 ոստիական տեղում սպանվել էր, մեկն առևանգվել։ Նրա մասնատված դին հայտնաբերվել էր օրեր անց։
«Բի-Բի-Սի»-ի փոխանցմամբ՝ Գվատեմալայի նախագահ Օտօ Պերես Մոլինան հայտարարել է, որ Կանոյի ավազակախումբն ամբողջությամբ ոչնչացված է։