Լրահոս

05.10.2013 10:25


Արջը ներխուժել է տուն և կերել կաթսայի բորշը

Արջը ներխուժել է տուն և կերել կաթսայի բորշը

Իրկուտսկի շրջանում վայրի արջը գիշերը ներխուժել է ամառանոցային տնակներից մեկը՝ չափազանց վախեցնելով տանտերերին։ Ամուսիններն արթնացել են ուժգին աղմուկից, և հանկարծ պարզել, որ իրենց տան մեջ արջ է թափառում։ Երբ ահազանգը ստանալուց հետո ժամանած ոստիկանության աշխատակիցներն օդ են կրակել, կենդանին սարսափահար փախել է անտառ։

Այնուհետև պարզվել է, որ նախօրեին տանտերերը բորշ են պատրաստած եղել, և որպեսզի այն սառչի, կաթսան հանել են պատշգամբ։ Թարմ եփած ապուրի հոտն էլ առնելով՝ արջը շտապել է այն համտեսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը