Աբրամովիչը Նյու Յորքի ամենաթանկ առանձնատունն է գնում
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը որոշել է Մանհեթենի ամենաթանկ առանձնատունը ձեռք բերել։ Նա պատրաստ է 75 մլն դոլար վճարել 5–րդ ավենյուի պատմական շենքի մի հատվածի համար։ Ինչպես գրում է«New York Post»–ը, Աբրամովիչը վաղուց էր մտադիր Նյու Յորքում անշարժ գույք գնել. նա իր քաղաքացիական տիկնոջ հետ արդետ տևական ժամանակ է՝ մի շարք թանկարժեք տներ է ուսումնասիրում։ Ի վերջո, որոշել են ձեռք բերել նախորդ դարի 20–ական թվականներին կառուցված պատմական տունը։ Ժամանակի ընթացքում 900 քմ տարածքով 6–հարկանի շենքը բաժանվել է տարբեր հատվածների, որոնք մի քանի մարդկանց են պատկանել։ Այժմ Աբրամովիչը ձեռք է բերում տան զգալի մասը, բայց մտադիր է նաև գնել մյուս հատվածները և դառնալ միակ սեփականատերը։
Աբրամովիչը Նյու Յորքի ամենաթանկ առանձնատունն է գնում
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը որոշել է Մանհեթենի ամենաթանկ առանձնատունը ձեռք բերել։ Նա պատրաստ է 75 մլն դոլար վճարել 5–րդ ավենյուի պատմական շենքի մի հատվածի համար։ Ինչպես գրում է «New York Post»–ը, Աբրամովիչը վաղուց էր մտադիր Նյու Յորքում անշարժ գույք գնել. նա իր քաղաքացիական տիկնոջ հետ արդետ տևական ժամանակ է՝ մի շարք թանկարժեք տներ է ուսումնասիրում։ Ի վերջո, որոշել են ձեռք բերել նախորդ դարի 20–ական թվականներին կառուցված պատմական տունը։ Ժամանակի ընթացքում 900 քմ տարածքով 6–հարկանի շենքը բաժանվել է տարբեր հատվածների, որոնք մի քանի մարդկանց են պատկանել։ Այժմ Աբրամովիչը ձեռք է բերում տան զգալի մասը, բայց մտադիր է նաև գնել մյուս հատվածները և դառնալ միակ սեփականատերը։
7or.am