«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` թունելի մեջ, ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Չարբախի կամրջի տակ` Զինվորական կենտրոնական հավաքակայանի մոտ, զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, 5,45 մմ տրամաչափի 80 փամփուշտ և 2 պայթուցիչ` պաշտպանիչ օղակներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լվովյան և Բորյան փողոցների խաչմերուկի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, «Տրոտիլովայա շաշկա 200 Գ» գրառումով զանգված, ատրճանակի նմանվող ինքնաշեն առարկա և պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր «ՌՊԳ» 7Վ 1978 գրառումով գնդացիր և ինքնաձիգի 436 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղղարկվել է փորձաքննության::
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին Ֆելիքս Թ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ, թմբուկավոր 2 ատրճանակ, 4 պայթուցիչ, 5,45 մմ տրամաչափի ` 807, 7,62 մմ տրամաչափի` 35 և «ԴՇԿ» տիպի գնդացրի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության::
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր միջոցառումների շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, 1959 թ. ծնված Հրաչ Ս.-ն կամավոր հանձնել է ձեռքի 1 նռնակ` պայթուցիչով, 5,45 մմ տրամաչափի` 74 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 42 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, 1963 թ. ծնված Ռզգան Ա.-ն ոստիկանության Արագածի բաժին է հանձնել ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «Տրոտիլ 200 գ.» գրառումով պայթուցիկ 2 նյութ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 176 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր միջոցառումների շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, 1964 թ. ծնված Գրիգոր Ա.-ն Թալինի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանականման կրակող սարք և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 240 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Կիրովի փողոցում` նախկին պահածոների գործարանի մոտ, զենք –զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 672 և «Կարաբին» տիպի հրացանի 2 փամփուշտ և հակատանկային արկ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի սկզբնամասում թողել է զենք-զինամթերք:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է կարճեցված փողով, 5,56 մմ տրամաչաթի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական հրացան, 5,45 մմ տրամաչափի 20 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 187 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և 200 գ կշռով տրոտիլ տեսակի 3 պայթուցիչ նյութ:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.50-ին, 1964 թ. ծնված Ալբերտ Ա.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է հակատանկային նռնակ` պայթուցիչով, «Տ-53» տիպի նռնակ` պայթուցիչով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, «Տ-124» տիպի նռնակ` պայթուցիչով, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 93, 5,45 մմ տրամաչափի 145 և ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 64 փամփուշտ:
Նշված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.30-ին, 1968 թ. ծնված Համազասպ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում կամավոր հանձնել է «60 Մ» տիպի հրթիռանետի 2 հրթիռ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 3 պահեստատուփ, ականանետի արկ, ձեռքի գնդացիրի փամփուշտների 1 մ երկարության շղթա, խոշոր տրամաչափի 2, ինքնաձիգի 100 և 5,45 մմ տրամաչափի 637 փամփուշտ` 130-ը կոռոզիայի ենթարկված վիճակում:
Նշված զինամթերքը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վերջնամասում գտնվող կիսակառույց շինությունում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով և 5,45 մմ տրամաչափի 86 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.10-ին, 1993 թ. ծնված Արայիկ Ն.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 973 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Նշված զինամթերքն ուղարկվել է ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, 1959 թ. ծնված Ծաղիկ Մ.-ի տանը կից տնամերձ հողամասից հայտնաբերել են 13 թուփ` 5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Ռուբիկ Գ.-ին պատկանող տնամերձ հողամասից հայտնաբերել են 17 թուփ` 2 կգ ընդհանուր կշռով կանեփի բույս:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին, Ծովակ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Անգելինա Գ.-ին պատկանող տնամերձ հողամասից հայտնաբերել են 24 թուփ` 14,8 կգ ընդհանուր կշռով կանեփի բույս:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Նորատուս գյուղի «Վերին աբլու» կոչվող տարածքից հավաքել և ոչնչացրել են 49 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Մարտունի գյուղի տարածքով անցնող Գետիկ գետի կամրջի աջ գետաբերանի տարածքից հայտնաբերել են 33 թուփ` 29 կգ ընդհանուր կշռով, վայրի աճած կանեփի բույս, որից 3 թուփը վերցվել է որպես փորձանմուշ, իսկ մնացած զանգվածը տեղում այրման միջոցով ոչնչացվել է:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.20-ին, 1963 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳ-42» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի, «ԴՇԿ»-ի 12,7 մմ տրամաչափի` 1, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 2, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 27 և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 274 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին,1969 թ. ծնված Վարդան Ա.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 177 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, նռնակի պայթուցիչ, «Ջ-1» տիպի նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 11.30-ին, 1973 թ. ծնված Վլադիկ Ս.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի` 120, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 40 փամփուշտ, 1 նռնակ` առանց պայթուցիչի և 1 փամփշտակալ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, 1968 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի նմանվող առարկա` առանց պայթուցիչի, ստվարաթղթի իրանով գլանաձև առարկա, ինքնաձիգի 2 պահունակ և ինքնաձիգի 39 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, 1959 թ. ծնված Վրեժ Հ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչփի 51 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և պայթուցիչ:
Ներկայացվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արտակ Կ.-ն և կամավոր ներկայացրել 7,62 մմ տրամաչափի` 9 և 5,45 մմ տրամաչափի 13 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ ու 1 նռնականետ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները 1975 թ. ծնված Էդուարդ Բ.-ի բնակարանին կից ավտոտնակում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են 10,8 գ կշռով չորացված կանեփանման զանգված, 6,1 գ կշռով կանեփանման զանգված և 670 գ ընդհանուր կշռով կանեփանման չորացված 102 թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդան քաղաքի վարչական տարածքից հավաքել և այրելու միջոցով ոչնչացրել են 720 կգ ընդհանուր կշռով 608 թուփ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հհոկտեմբերի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի, Գառնիի և Բյուրեղավանի բաժանմունքների աշխատակիցների կողմից սպասարկվող վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է մոտ 550 թուփ` 300 կգ կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների անցկացված օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքում՝ Եղվարդ քաղաքի վարչական տարածքից հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 350 կանեփի թուփ` 255 կգ կշռով:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի բաժնի և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից անցկացված համալիր միջոցառման շնորհիվ՝ Զորավան համայնքի «Դովրի» կոչվող թաղամասին հարակից դաշտից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 170 կգ կշռով 175 թուփ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին Կոտայքի մարզային վարչության և Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված համալիր միջոցառման արդյունքում՝ Նոր Հաճընի բաժանմունքի կողմից սպասարկվող Գետամեջ համայնքից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 40 կգ կշռով 80 թուփ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների հետ համատեղ՝ Ալափարս գյուղից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է կանեփի 90 թուփ` 122 կգ կշռով:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Արտյոմ Հ.-ն և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ, կարճեցված փողով հրացան և նռնակի պատյան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Մուշի բաժնի վարչական տարածքից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 179 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից Ախուրյան գյուղի վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 110 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Սառնաղբյուր համայնքի վարչական տարածքից հավաքել և այրելու միջոցով ոչնչացրել են 9 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից Արթիկ քաղաքի վարչական տարածքներից հավաքվել և այրմելու միջոցով ոչնչացվել է 74 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ–Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 2-ի ժամը 12.00-ից մինչև հոկտեմբերի 3-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների կողմից Ամասիա գյուղի վարչական տարածքներից հավաքվել և այրման միջոցով ոչնչացվել է 27 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Գորիս գյուղ թաղամասի հարակից տարածքներից հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացրել են 210 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանալ-Կովկաս» համալիր միջոցառման շրջանակներում՝ հոկտեմբերի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողները Սպանդարյան և Գորայք համայնքների վարչական տարածքներից հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացրել են 445 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, 1953 թ. ծնված Համլետ Ա.-ն ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 120 և «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.10-ին, 1983 թ. ծնված Շահեն Մ.-ն ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի 130 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Նոյմբերյանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 3-ին Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող հանդամասի տարածքից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 80 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների կողմից հոկտեմբերի 3-ին Վ. Ծաղկավան գյուղին պատկանող «Ջոնջոլկուտ» կոչվող տարածքից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 50 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.20-ին, 1948 թ. ծնված Սեյրան Ջ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «Կարաբին» տիպի հրացանի 52, «ԱԿՄ» ինքնաձիգի` 48, «ԱԿ-74» ինքնաձիգի` 17 փամփուշտ և «ԱԿ-74» ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.50-ին, 1957 թ. ծնված Գագիկ Ա.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 10, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի` 8, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 11, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի` 32, ուսումնական 60 փամփուշտ, «ԱԿՄ» ինքնաձիքի 2 պահունակ, նռնակի պայթուցիչ:
«Կանալ-Կովկաս» և «Զինանոց-2013» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում