ՀՀ առողջապահության նախարարության և Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի համատեղ ուժերով երեկ կայացավ «Վիտամին Կ-ի կիրառումը նեոնատալ բժշկության մեջ» թեմայով խորհրդաժողով նորածինների բժշկական օգնությունն իրականացնողների և առողջապահության կազմակերպիչների համար:
Խորհրդաժողովում անդրադարձ կատարվեց վիտամին Կ-ի կիրառման անհրաժեշտությանը, գործելակարգին, և քննարկվեցին առկա խնդիրները: Նաև ներկայացվեց ծնողների համար նախատեսված «Վիտամին Կ-ի անհրաժեշտությունը նորածինների համար»հուշաթերթիկը:
Երեխաների բուժօգնության կազմակերպումն առողջապահության համակարգի գերակա խնդիրներից ու առանցքային ուղղություններից մեկն է: Այս առումով կարևորվում են հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրերը: Վերջիններս հաճախ հնարավորություն են տալիս կանխել այնպիսի ախտաբանական վիճակներ, որոնց զարգացումը շատ դեպքերում բերում է հաշմանդամության, երբեն էլ` մահվան:
Բոլոր այն երկրներում, որտեղ նորածինների մոտ մասսայաբար կիրառվում է վիտամին Կ-ն, կանխվում են հեմոռագիկ հիվանդությամբ պայմանավորված ուղեղի արյունազեղումների դեպքերը:
Կարևորվում է Վիտամին Կ-ի կիրառումը