Աշխարհ

05.10.2013 13:28


Եգիպտոսում կրկին զոհեր և վիրավորներ կան

Եգիպտոսում կրկին զոհեր և վիրավորներ կան

Իշխանությունից հեռացված Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցների և անվտանգության ուժերի միջև ուրբաթ օրը կրկին բախումներ են արձանագրվել։ 4 մարդ մահացել է, 140-ը` վիրավորվել։

Հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում պետք է Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառում տեղի ունենա, ինչի դեմ էլ Մուրսիին կողմնակից բողոքող իսլամիստները զանգվածային գործողություններ են կազմակերպել։

Ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումը տեղի է ունեցել նրանց երթը խոչընդոտելու հետևանքով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը