Աշխարհահռչակ աստղագետները հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում նրանք կմասնակցեն «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովի բացման արարողությանը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսք կասեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ավեսը, ՄԱՄ 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) եւ Դեւիդ Սանդերսը (ԱՄՆ), ինչպես նաեւ աշխարհահռչակ հայ աստղագետ Երվանդ Թերզյանը:
Հոկտեմբերի 7-11-ը Երեւանում կայանալիք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) գիտաժողովի բացման արարողությանը կմասնակցեն նաեւ մի շարք պետական պաշտոնյաներ, դեսպաններ ու անվանի գիտնականներ: Մասնակցության հրավերներ են ուղարկվել նաեւ ՀՀ կառավարության անդամներին եւ ԱԺ նախագահին:
Հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել շուրջ 145 գիտնականներ աշխարհի ավելի քան 30 երկրներից: Թեեւ մասնակիցների թիվը դեռ կարող է ավելանալ, սակայն սա էլ ռեկորդային ցուցանիշ է Հայաստանում երբեւէ անցկացված գիտական միջոցառումների ողջ պատմության մեջ:
Գիտաժողովը ֆինասնսավորում են ՄԱՄ-ը, ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ Գիտության պետական կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, UCOM-ը, UniComp-ը եւ այլ կառույցներ:
Առավել շատ մասնակիցներ կլինեն զարգացած աստղագիտական երկրներից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից: Կներկայացվեն 60 բանավոր զեկուցումներ եւ շուրջ 100 պոստերներ:
Ի դեպ, գիտաժողովի ոչ պաշտոնական բացումը նախատեսված է այսօր՝ հոկտեմբերի 6-ին՝ «Անի Պլազա» հյուրանոցում՝ երեկոյան 20:00-ին: Մինչեւ այդ գիտաժողովի մասնակիցների համար հոկտեմբերի 6-ի առավոտյան նախատեսված է զբոսաշրջային այցելություններ դեպի Երեւանի տեսարժան վայրերը, Սեւանա լիճ, Գառնիի տաճար ու Գեղարդի եկեղեցական համալիր:
Հ.Գ.: Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001թթ., եւ 2013-ին անցկացվելիք գիտաժողովը կլինի 6-րդը: Միջոցառման համար նաեւ պաշտոնական ինտերնետային էջ է ստեղծվել http://iaus304.aras.am/, որտեղ կարելի է ծանոթանալ մանրամասներին եւ օրվա լրատվության: Գիտաժողովի ծրագիրը հասանելի է հետեւյալ հղմամբ՝ http://iaus304.aras.am/program.html:
Աշխարհահռչակ աստղագետները Երևանում են

Հայկական աստղագիտական ընկերություն