Աշխարհ

07.10.2013 10:37


Ռուսաստանն ու ԱՄՆ–ը «Ժնև–2» գումարումը նախատեսում են նոյեմբերի կեսերին

Ռուսաստանն ու ԱՄՆ–ը «Ժնև–2» գումարումը նախատեսում են նոյեմբերի կեսերին

Սիրիական հարցի խաղաղ կարգավորման նպատակով հրավիրվող «Ժնև–2» կոնֆերանսի կազմակերպման ժամանակի շուրջ ընթացող պայմանավորվածությունները կանգ են առել նոյեմբերի երկրորդ շաբաթվա վրա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի հետ հանդիպմանը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Լավրովն իր հերթին նշել է, որ առաջնահերթ է համաձայնության գալ հատկապես այն քայլերի շուրջ, որոնք կապահովեն կոնֆերանսին Սիրիայի թե՛ կառավարության, թե՛ ընդդիմության ներկայությունը։ Կողմերը մտադիր են մոտ օրերս ավարտին հասցնել պատվիրակությունների կազմման հարցը։ Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ մտադիր չէ բանակցություններ սկսել խռովարարների հետ, քանի դեռ վերջիններս վայր չեն դրել զենքերը։

Այս խորագրի վերջին նյութերը