Լրահոս

07.10.2013 11:48


ԱՄՆ–ն ու Կանադան լրտեսել են Բրազիլիայի նախարարությանը

ԱՄՆ–ն ու Կանադան լրտեսել են Բրազիլիայի նախարարությանը

Կանադան, ԱՄՆ–ի հետ միասին, լրտեսել է Բրազիլիայի լեռնահանքարդյունաբերական և էներգետիկայի նախարարությանը։ Այդ մասին վկայում են Միացյալ Նահանգների նախկին հատուկ գործակալ Էդուարդ Սնոուդենի տրամադրած հերթական փաստաթղթերը, որոնք հրապարակել է բրազիլական Globo հեռուստաընկերությունը։

Սնոուդենը համապատասխան փաստաթղթերը փոխանցել է Բրազիլիայում բնակվող ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդին, ով համագործակցում է բրիտանական Guardian-ի հետ։ Վերջինիս խոսքերով՝ «փաստաթղթերը վկայում են, որ լրտեսումը հետապնդել է տնտեսական նպատակներ»։

Այս խորագրի վերջին նյութերը