Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսները շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար
Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը ապօրինաբար աշխատանքից ազատեց 29 դասախոսների՝ տարբեր ամբիոններից, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ: Ի սկզբանե այդ որոշումը հակաօրինական էր, քանի որ նշված պայմանագրերը կնքվել էին մեկ տարի ժամկետով՝ 25.10.2007-01.09.2008թթ. եւ ժամկետը լրանալուց հետո դասախոսների հետ շարունակվել են աշխատանքային հարաբերությունները, հետեւաբար, ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն, դասախոսների պայմանագրերը դարձել են անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր: Այս պայմաններում տիկին ռեկտորը տոնեց համալսարանի հիմնադրման 10 տարին եւ 10 տարի դասավանդող դասախոսներին նվեր մատուցեց՝ ազատելով աշխատանքից:
Ազատված դասախոսները գրավոր դիմումներով դիմեցին տարբեր իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում: Հատկանշական է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված դիմումը, որը նախագահի աշխատակազմի կողմից ուղարկվեց ՀՀ աշխատանքի պետական տեսչություն: Վերջինս համալսարանում իրականացրած ստուգման արդյունքում պարզեց, որ աշխատանքային պայմանագրերը համարվում են անորոշ ժամկետով կնքված, հետեւաբար դրանք չեն կարող լուծվել պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Ինչը եւ պահանջվում էր ապացուցել: ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նույնպես գտնում է, որ խախտվել են դասախոսների իրավունքները: Իսկ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի նախագահ Արթուր Բաղդասարյանը հարկ չհամարեց ոչ պատասխանել դասախոսների դիմումին, ոչ էլ հանդիպել նրանց հետ, գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատված դասախոսների մի մասը իր առաջարկով են թողել համատեղության կարգով աշխատատեղերը, որպեսզի համարվեն համալսարանի հիմնական աշխատողներ: Իսկ ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որը դասավանդում է համալսարանում, իսկ տղան ուսանում այնտեղ՝ հանդիսանալով ուսխորհրդի նախագահ, ով, մեր ունեցած տեղեկություններով, կարող էր համալրել ազատված դասախոսների շարքերը, իրեն ուղղված նամակին պատասխանեց 2 ամիս անց, երբ արդեն ազատված դասախոսներից 13-ը դիմել էին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ աշխատանքում վերականգնվելու եւ պատասխանողից հարկադիր պարապուրդի ողջ գումարը բռնագանձելու պահանջի մասին: Հայցը հետագայում լրացվել է հայցվորների աշխատանքային գրքույկները պատշաճ կարգով լրացնելուն պարտավորեցնելու եւ 7 տարի չտրամադրված ամենամյա արձակուրդի չվճարված գումարները բռնագանձելու պահանջներով: Վերջին պահանջները հիմնավորելու համար հայցվորները դատարան ներկայացրին «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից դրամական փոխանցումների քաղվածքները եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատասխանը: Ըստ այդ փաստաթղթերի՝ քաղվածքներում չկան նշումներ արձակուրդային վճարների մասին, մինչդեռ համալսարանը ներկայացրել էր տեղեկանք վարչաֆինանսական տնօրեն Վ. Մեյրոյանի կնիքով եւ ստորագրությամբ՝ 2004-2009թթ. արձակուրդային վճարների մասին: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային գրքույկները պատշաճ լրացնելուն, ապա համալսարանը հրաժարվում է լրացնել այն 2000թ.-ից, այլ նշում է կատարվում 2004թ.-ից, պատճառաբանելով, որ դասախոսները հարկեր չեն վճարել այդ տարիների համար, մինչդեռ հարկեր վճարողը հանդիսանում է համալսարանը: Ստացվում է, որ 2000-04թթ. մարդիկ ստացել են աշխատավարձ, սակայն չեն աշխատել:
Հարկ է նշել, որ դատարանի որոշմամբ համալսարանին անորոշ ժամանակով աշխատանքային պայմանագրերի կնքումը արգելվել է՝ մինչեւ գործով կայացվելիք վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Այնպես որ, համալսարանը այս առումով էլ նախանձելի վիճակում չի գտնվում, եւ տուժում են իհարկե ուսանողները, քանի որ չեն ստանում իրենց վճարած ուսվարձերին համապատասխան ժամաքանակով ուսուցում:
Այս ամենի պատճառը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի եւ նրա արբանյակներ Վ. Մեյրոյանի, Ա. Նավոյանի եւ Ա. Մարտինետիի անտեղյակությունը եւ պրոֆեսիոնալիզմի պակասն է, հաստատությունում տիրող կառավարման ճգնաժամն ու սեփական կադրերով համալսարանի դասախոսական կազմը համալրելը: Վերը նշված անձինք համալսարանի ողջ աշխատակազմը իրենց մարդկանցով «լցնելով» չբավարարվեցին եւ օգտվելով ռեկտոր Ժոել Լը Մորզելեկի թուլությունից եւ անվճռականությունից, կատարեցին իրենց հերթական սեւ գործը՝ ապօրինի աշխատանքից ազատելով 29 դասախոսների: Վերջապես, ինչից կարող է տեղյակ լինել ռեկտորը, երբ ամիսներով բացակայում է համալսարանից՝ պահպանելով իր բարձր աշխատավարձը, իսկ այդ ժամանակը իզուր չի վատնում համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը՝ իրականացնելու համար իր վարչական մեթոդները՝ խախտելով թե ուսանողների, թե դասախոսների եւ թե աշխատողների իրավունքները, դրանով իսկ ստեղծելով անտանելի եւ անհանդուրժելի մթնոլորտ: Իսկ ինչ վերաբերում է համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետիին, ապա նա լուրջ հոգեբանական թեստ անցնելու կարիք ունի, քանի որ բակալավրիատի մակարդակի կրթության եւ այդչափ անհավասարակշռված մարդը իրավունք չունի կարծիք հայտնելու իրենից մի քանի անգամ բարձր կրթություն եւ փորձ ունեցող մարդկանց մասին:
ՀՖՀ-ից օրենքի պահանջների խախտմամբ ազատված դասախոսները 2010թ. հոկտեմբերի 25-ին ստեղծեցին հասարակական կազմակերպություն՝ «Դասախոսների միություն» անվանումով: Այն կշարունակի գործել նաեւ Ֆրանսիական համալսարանի եւ դասախոսների միջեւ վեճի առնչությամբ դատարանի վճռից հետո:
Հ/կ-ն համալսարանում տիրող իրավիճակի մասին պատրաստել է նամակներ՝ ուղղված Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը եւ Լիոն-3 համալսարանին: