Տնտեսական

07.10.2013 12:38


Ա. Շաբոյան. «Որոշ ընկերություններ իրենց մակնշումներով միայն մոլորեցնում են սպառողին»

Ա. Շաբոյան. «Որոշ ընկերություններ իրենց մակնշումներով միայն մոլորեցնում են սպառողին»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հերթական նիստում ներկայացնելով էկոլոգիապես մաքուր անվան տակ պարենային ապրանքների շուկայում կառույցի իրականացրած լայնածավալ ուսումնասիրությունը՝ հայտարարել է, որ «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո», «Օրգանական» և նման անվանումներով մթերքները հաճախ ոչնչով չեն տարբերվում նման մակնշում չունեցողներից, և միայն մոլորեցնում են սպառողին։
Արմավիրի պահածոների «Նյու Վեյվ» գործարանի տնօրեն Աշոտ Ադուլյանը հակադարձել է, որ իրենք չեն մտածել, որ հնարավոր է այդ կերպ սպառողին մոլորեցնել. «Փոքր տառերով, այն էլ՝ անգլերեն, նշել ենք բիո»,- արդարացել է նա։
ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վարչության պետ Հայկ Վարդանյանն էլ նշել է, որ որոշ ընկերություններ պիտակների վրայից հանել են «էկո» մակնշումը։

Ա. Շաբոյանը հայտարարել է, որ այս անգամ կբավարարվեն միայն ընկերություններին նախազգուշացնելով, բայց եթե խախտումները կրկնվեն, հանձնաժողովը խիստ է վերաբերվելու, ընդհուպ մինչև տուգանքների կիրառումը։

Այս խորագրի վերջին նյութերը