Լրահոս

07.10.2013 13:12


Գրիգորի Այվազյան. «Ալիևը է՛լ ավելի կլարի հարաբերությունները Հայաստանի հետ»

Գրիգորի Այվազյան. «Ալիևը է՛լ ավելի կլարի հարաբերությունները Հայաստանի հետ»

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի դիտարկմամբ՝ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո տարածաշրջանում այլ մթնոլորտ կստեղծվի։

«Ալիևը է՛լ ավելի կլարի հարաբերությունները Հայաստանի հետ, կսաստկանա սահմանային լարվածությունը, և չի բացառվում, որ ստեղծված իրավիճակը բերի ռազմական գործողությունների»,–այսօրվա ասուլիսին հայտնել է Այվազյանը։

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ–ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հարցին, բանախոսն ասել է.

«Շատ հաճախ ես ամաչում եմ, որ Ադրբեջանի քաղաքացի եմ, և շատ հազվադեպ, որ հայկական արմատներ ունեմ։ Սակայն ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցն այն բացառիկ դեպքերից էր, որ ինձ ստիպեց ամաչել, որ ես այս երկրի զավակն եմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը