Լրահոս

08.10.2013 20:30


Ամերիկացի սենատորները կասկածում են Սիրիային քիմիական զենքի տեղափոխման հարցում

Ամերիկացի սենատորները կասկածում են Սիրիային քիմիական զենքի տեղափոխման հարցում

Նախկին սիրիացի պաշտոնյայի ցուցմունքների հիման վրա ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը պնդում են, որ Սիրիայի իշխանությունները փորձում են թաքցնել զենքի պաշարների մի մասը, ինչպես նաև ուղարկել դրանք Լիբանան ու Իրաք։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Սենատորները, որոնք հայտնի են Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու կոչով, պահանջում են ստուգել զենքը թաքցնելու վերաբերյալ ստացված տեղեկատվությունը։

Ի դեպ, նույն սենատորները պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ հայտարարության ժամանակ չէին ողջունել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումն սկսելու փաստը։

Մաքքեյնն ու Գրեմը հավանական են համարել նաև այն տեսակետը, որ քիմիական զենքի պաշարների մի մասը կարող է հայտնվել Իրանում և շիական «Հըզբոլլահ» խմբավորման ձեռքերում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6–ին Ասադը հայտարարել էր, որ սիրիական իշխանությունների քիմիական զինապահեստները խիստ վերահսկողության տակ են ապստամբների ձեռքն ընկնելու համար, իսկ թունանյութերը պահպանվում են կիրառման համար ոչ պիտանի ձևով։

Այս խորագրի վերջին նյութերը